Լուրեր
Եթե Հրայր Թովմասյանն իմ հարցազրույցի ժամանակ լույսն անջատելու հնարավորություն ունենա,վստահ եմ՝ կանի. Ալե Սիմոնյան
  • 13:35
  • 2020-07-09
  • Դիտումներ՝ *

Կարծում եմ՝ բացի մեզնից, մնացած բոլորը ինչ-որ ձեւով ինչ-որ ակնկալիքներ ունեին ՄԻԵԴ-ից, մենք որեւէ ակնկալիք չունեինք, որ ՄԻԵԴ-ը «միջանկյալ» միջոց կկիրառի եւ ակնկալիք էլ չունեինք, որ այս որոշման հետ կապված որեւէ միջազգային կառույց հակառակ դիրքորոշումը կցուցաբերի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՄԻԵԴ-ի երեկվա որոշմանը, որով մերժվել է ՍԴ արդեն նախկին երեք անդամների եւ Հրայր Թովմասյանի դիմումը, որով հերջիններս առաջարկում էին «միջանկյալ միջոց» կիրրառել,որով կկասեցվեին սահմանադրական փոփոխությունները:

«Պարոն Թովմասյանի եւ իրեն մերձ տարբեր լրատվամիջոցների ու գործիչների ցանկությունն է փոքր բաժակում փոթորիկ ստեղծելը, բայց արդեն որերորդ անգամ է, երբ գնում են դրսից մեզ վրա տղա բերելու տրամաբանությամբ, լինի Բրյուսելից, թե Մոսկվայից, կարծես թե չի ստացվում ու չի էլ ստացվելու»,-ասաց նա:

  • Դիտումներ՝ *