Նիժեգերոդսկի մարզի Ձերժինսկ քաղաքի կաֆեներից մեկում այցելուների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով փոխհրաձգություն է եղել. վիրավորվել է 3 մարդ: Այս մասին հաղորդում է ИНТЕРФАКС-ПОВОЛЖЬЕ-ն:
Միջադեպը տեղի է ունեցել «Ստառի Բաքու» սրճարանում: Ըստ տեղի ոստիկանների՝ սրճարանի այցելուների՝ ադրբեջանցիների և հայերի միջև տեղի է ունեցել վեճ, որի ժամանակ հայը հանել է իր որսորդական զենքը և երեք անգամ կրակել հակառակորդների ուղղությամբ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:










































