Վենեսուելայի Զինված ուժերի ռազմավարական հրամանատարությունը (CEOFANB) զեկուցել է երկրի օդային տարածքը խախտող ամերիկյան ինքնաթիռի «չեզոքացման» մասին:
«Միացյալ օդատիեզերական պաշտպանության հրամանատարությունը հուլիսի 8-ի գիշերը երկրի օդային տարածքում հայտնաբերել է ամերիկյան համարանիշ ունեցող ինքնաթիռ և վնասազերծել այն», – ասվում է հաղորդագրության մեջ:
Տեղի, բեռի և անձնակազմի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Ըստ նախնական տվյալների՝ ինքնաթիռը պատկանել է մասնավոր անձի: