Այսօր՝ հուլիսի 8-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Կառավարությունը այդ պաշտոնում առաջարկել է Կարեն Սեդրակյանի թեկնածությունը:
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հիշեցրեց, որ անցյալ տարի այս նույն ժամանակ թեկնածուն անհրաժեշտ է համարել, որ հանրության վստահությունը մեծանա. «Այս մեկ տարվա ընթացքում հանրության վստահությունը հանձնաժողովի նկատմամբ բարձրացե՞լ է, և անձամբ դուք ի՞նչ եք արել այդ ուղղությամբ»:
Պատգամավորի խոսքով` Կարեն Սեդրակյանին տեսնում են Ազգային ժողովում ընտրությունից ընտրություն. «Պրակտիկա չե՞ք ուզում ներդնել ԱԺ-ի հետ ավելի պարբերական շփումների համար»:
Մանրամասն` տեսանյութում: