Այսօր՝ հուլիսի 8-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Կառավարությունը այդ պաշտոնում առաջարկել է Կարեն Սեդրակյանի թեկնածությունը:
«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը անդրադարձավ ՏՄՊՊՀ-ի կողմից լրատվամիջոցներին ուղարկված հարցաշարին. «Ի՞նչ նպատակով է այդ հարցաշարն ուղարկվել»:
Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե այդ հարցաշարերը որ լրատվամիջոցներին են ուղարկվել. «Ինչո՞ւ են դրանք ընտրողաբար ուղարկվել»:
Մանրամասն` տեսանյութում: