Շվեյցարիայի ազգային արտարժույթի՝ ֆրանկի գինը վերջին մի քանի տարիների ընթացքում աճել է 30%-ով, ինչը պայմանավորված է Եվրոպայում և ԱՄՆ-ում ֆինանսական ծանր վիճակով. «Անհանգստանալով ֆինանսական փոթորիկի հետևանքներից՝ ներդրողները սկսել են ավելացնել ներդրումների քանակը իրենց տեսակետից անվտանգ ակտիվում՝ շվեյցարական ֆրանկում»,- գրում է The Wall Street Journal-ը:
Միայն հուլիս ամսին ֆրանկը դոլարի նկատմամբ թանկացել է 4%-ով և հասել հերթական ռեկորդին այս երկուշաբթի, երբ մեկ ֆրանկն արժեցել է 1.2408 դոլար: Նամանտիպ իրավիճակ է ֆրանկ-եվրո հարաբերակցությունում. Ընթացիկ տարում ֆրանկը եվրոյի նկատմամբ աճել է 15%-ով, իսկ միայն հուլիսին՝ 5%-ով: «Մարդիկ փնտրում են արտարժութային դրախտ, և շվեյցարական ֆրանկը դարձել է թիվ մեկ ընտրությունը»,- ասել է Deutsche Bank-ի մասնագետ Ալան Ռիսկինը:
Սակայն շվեյցարացիներն այդքան էլ ուրախ չեն իրենց արտարժույթի գնի ավելացումից: Երկրի մի շարք խոշորագույն ընկերություններ մեծ կորուստներ ունեն, քանի որ ուժեղ ֆրանկը բացասաբար է ազդում արտահանման վրա:








































