ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում նոր տեսակի կորոնավիրուսով վարակված մարդկանց շրջանում մահացության նվազում է դիտվում՝ չնայած վարակների թվի աճին:
«Չինական վիրուսի նոր դեպքերը աճում են զանգվածային թեստավորումների արդյունքում, մահացության թիվը նվազում է: Մահացության ցուցանիշները ցածր են և կայուն: Կեղծ լրատվամիջոցները պետք է տեղեկացնեն այդ մասին, ինչպես նաև այն մասին, որ նոր աշխատատեղերի քանակը ռեկորդներ է սահմանում», – Twitter- ում գրել է Թրամփը։