Ամերիկացի գործարար, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը Twitter-ի իր էջում արձագանքել է ռեփեր Քանյե Ուեսթի գրառմանը, որը հայտարարել է իր Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին:
«Ես լիովին աջակցում եմ քեզ»,- գրել է Մասկը:
Ուեսթն իր առաջադրվելու ծրագրերի մասին առաջին անգամ հայտարարել է 2015-ին: Այդ ժամանակ երաժիշտը հավաստիացրել էր, որ մասնակցելու է 2020-ի ընտրություններին: Սակայն, թեկնածուների գրանցման ժամկետներն արդեն ավարտվել են: Աշնանը կայանալիք ընտրություններում այդ պաշտոնի համար կպայքարեն ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը և Դեմոկրատական կուսակցության թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենը: