Լուրեր
Հայաստանի վրա դրսից տղա բերելը դարձել է այլանդակ ավանդույթ. որոշ ուժեր անցնում են կարմիր գիծը
  • 21:45
  • 2020-07-04
  • Դիտումներ՝ *

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջով հայտարարություն է տարածել հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ։ Այս և այլ թեմաների շուրջ կզրուցենք Երևանի մամուլի ակումբ նախագահ, քաղաքագետ Բորիս Նավասարդյանի և քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի հետ:

Գագիկ Ծառուկյանը մտահոգություն է հայտնում մասնավորապես Հայաստանում տեղի է ունեցող հակառուսական տրամադրությունների արհեստական սրացման վերաբերյալ, որոնք ըստ նրա մեր երկրում ակտիվորեն իրագործվում են հակահայկական և հակապետական ուժերի ակտիվ ջանքերով: Այդ ուժերի վերջնական նպատակակետն է մեր երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի խզումը: Գագիկ Ծառուկյանը գտնում է, որ չափազանց վտանգավոր է, որ հայ հասարակության մեջ ներմուծվում է այն թեզը, որ անհրաժեշտ է վերանայել Ռուսաստանի հետ ռազմական համաձայնագիրը, ինչը կհանգեցնի ռուսական 102-րդ ռազմական բազայի մեր երկրից դուրս բերմանը: Նշելով, որ բոլորս քաջ գիտակցում ենք, որ սա ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի երազանքն է: Ինչով է պայմանովրված ըստ ձեզ այս հայտարարության բովանդակությունը և շեշտադրումները:

  • Դիտումներ՝ *