Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Հայաստանի ճանապարհները տարիներ շարունակ վնասել են տեղական բեռնափոխադրում իրականացնողները․ ինչո՞ւ վերահսկողություն չկա

ՀՀ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստի ընթացքում խոսեց ՀՀ ճանապարհային խնդիրների, բեռնատարների կողմից դրանց վնասելու մասին: Նախարարը փաստեց, որ ՀՀ-ում լուծված չէ ծանրաքարշ, ծանր բեռնված մեքենաների խնդիրը:

Ըստ Պապիկյանի՝ այդ մեքենաները, որոնք երբեմն 30 տոննա քաշ են ունենում, լուրջ ազդեցություն են թողնում ճանապարհների որակի վրա՝ հատկապես ամռանը, դրանք կարող են լրջորեն վնասել ճանապարհները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նեղսրտեց, թե իրենք միլիարդներ են ծախսում ճանապարհների որակը բարձրացնելու համար, ինչ-որ մարդիկ մի քանի հազար ավելի աշխատելու համար այդ ճանապարհների քանդման գործով են զբաղվում: «Հայաստանում 3-4 տեղում բեռնատարների կշռման կետեր պետք է ունենանք, և բոլոր բեռնատարները պետք է կշռվեն»,- հայտարարեց վարչապետը։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հայաստանի տրանսպորտային առաքողների միության նախագահ Մակար Առաքելյանը իսկապես մտահոգիչ համարեց այս խնդիրը, որ բարձրաձայնում են կառավարության անդամները։ Ոլորտի մասնագետը շեշտեց, որ Հայաստանի ճանապարհների վնասման գործում մեղավոր են միայն տեղական բեռնափոխադրում իրականացնողները, քանի որ միջազգային բեռնափոխադրում իրականացնող ընկերությունները աշխատում են միջազգային ընդունված ստանդարտներով ու մեկ գրամ անգամ ավելի բեռ չեն արտահանում։

Մակար Առաքելյանը միանշանակ պնդում է, որ պետք է կշեռքներ տեղադրվեն Հայաստանի գոնե այն ճանապարհահատվածներին, որոնցով հիմնականում բեռնափոխադրումներ են իրականացվում։ «Դա միանշանակ է։ Դա անգամ պարտադիր է։ Բոլոր երկրներում դա կա։ Այստեղ հարցն այն է, որ Հայաստանում ավելի շատ խնդիրը ոչ թե միջազգային բեռնափոխադրող ընկերությունների հետ է, այլ տեղական։ Միջազգային ընկերություններն իրենց բեռնափոխադրումը կատարում են միջազգային ստանդարտներին համապատասխան։ Մաքսատանը բեռը կշռվում է ու ստանդարտից ավելի բեռ չի կարող արտահանվել։ Տուգանքների չափն այնքան մեծ է, որ ոչ ոք չի կարող դրա տակից դուրս գալ։ Նույնը նաև ներմուծման դեպքում է։ Նախկիններում եղել են թերություններ, բայց հիմա չկա։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ Վրաստանը, պարտադիր ստիպում են բեռը կշռել։ Ռուսաստանի տարածքում կան տեղադրված կշեռքներ, ոստիկանը իրավունք ունի ցանկացած մեքենա կշռել։ Այստեղ խնդիրը ներքին փոխադրումների մեջ է»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։

Առաքելյանը խորհուրդ տվեց ուշադրությունը կենտրոնացնել ներքին բեռնափոխադրումների վրա, քանի որ չկա ոչ մի կառույց, որը կհետևի բեռնատարների քաշին։ «Այդ բեռնատարներին ոչ ոք չի ստուգում, ու հիմնական խնդիրն այդտեղ է։ Հայաստանի ներսի ճանապարհները փչացնում են ոչ թե դրսի բեռնատարները, այլ ներսի։ Երևանից Կապան, Երևանից Հոկտեմբերյան և այլն։ Օրինակ՝ ավազ են բարձում, շինանյութ են բարձում, ոչ ոք չի ստուգում։ Մեքենա կա, որ կարող է 30 տոննա բեռ տանել, բայց դա երբեք թույլատրված չէ։ Մեր ճանապարհների համար չէ դա։ Բեռի քաշը կախված է մեքենայի տեսակից ու սռնիների քանակից։ 30 տոննա բեռ տանելու համար 6 սռնանի մեքենա է պետք, իսկ Հայաստանում այդպիսի մեքենա, եթե ման գանք, մի քանի հատ կգտնենք, թե ոչ, դա էլ հարց է։ Խնդիրը շատ մտահոգիչ է»,- ասաց Մակար Առաքելյանը։

Հայաստանի տրանսպորտային առաքողների միության նախագահը խնդրի լուծումը տեսնում է հիմնական ճանապարհներին կշեռքների տեղադրումով, հակառակ դեպքում ՀՀ ճանապարհները կշարունակվեն վնասվել։

Հայաստանի Միջազգային փոխադրողների ասոցիացիա հասարակական կազմակերպություն նախագահ Հերբերտ Համբարձումյանը, խոսելով վարչապետի մտահոգության մասին, ևս նշեց, որ իրենց դեպքում բեռի քանակի որևէ խախտում չի կարող լինել, քանի որ բեռը Հայաստանից դուրս գալուց կշռվում է մինչև տվյալ երկիր հասնելը։

«Մենք եթե ուզենք էլ, խախտում չենք կարող անել, քանի որ Ռուսաստանում կշռվում է ու մեկ գրամ անգամ ավելի դեպքում տուգանք է սահմանվում»,- ասաց Համբարձումյանը։ Նա ևս շեշտեց այն հանգամանքը, որ տարիներ շարունակ ներքին բեռնափոխադրումներ իրականացնող մեքենաները ստուգման չեն ենթարկվել, քաշը չի կշռվել։ «Իհարկե, եթե մեկ կամ երկու սռնի ունեցող բեռնատարի վրա, եթե 30-40 տոննա բեռ բարձես, ճանապարհների հերը կանիծի։ Ճանապարհների փչացնելը կածված է սռնիների քանակից ու բեռնվածքից։ Այդ հարցով միջազգային փոխադրողների մոտ բացառվում է խախտում անելը»,- նշեց Հերբերտ Համբարձումյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում