Հուլիսի 25-ին ժամը 11:30-ին Շիրակի մարզի «Գյումրի գարեջուր» ՓԲԸ-ի տնօրեն Սանոսյանից տեղեկատվություն է ստացվել, որ իրենց աշխատակցի ձեռքը մնացել է հաստոցի դետալների միջև և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ ածիկի արտադրամասում, կոյուղու մաքրման աշխատանքների ժամանակ, 1987 թ. ծնված Ա.Սարգսյանի ձեռքը խցանվել է կոյուղու խողովակի մեջ:
Ժամը 12:13-ին փրկարարների ուժերով տուժածի ձեռքը անվնաս հանվել է կոյուղագծից, դեպքի վայր ժա¬մա¬նած «1-03» ծառայության աշխատակիցների կողմից տուժածին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: