Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

ՌՈ պարետային ծառայության պետը հերքում է

«Առաջին լրատվական»-ը նախօրեին Վլադիմիր Գասպարյանի մտերիմ «պարոն 20 տոկոս»-ը՝ ՌՈ պարետային ծառայության պետ վերտառությամբ նյութ էր հրապարակել, որտեղ անդրադարձ էր կատարվել Ռազմական ոստիկանության պարետային ծառայության պետի պաշտոնում Գառնիկ Հայրապետյանի նշանակմանը։

Մենք գրել էինք, որ համակարգում այդ նշանակումը ոչ մի կերպ չեն հասկանում, քանի որ Գառնիկ Հայրապետյանը նախկինում մշտապես եղել է նախկին իշխանության տարբեր ներկայացուցիչների՝ նախ նախկին նախարար Երվանդ Զախարյանի հովանավորության տակ, հետո անցել է Աղվան Հովսեփյանի կողքը, այնտեղից՝ Գագիկ Ծառուկյանի հովանավորության տակ է անցել, սակայն այդտեղից կարճ ժամանակ անց միանգամից անցել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողքը՝ հաշվի առնելով Ծառուկյանի ու Վլադիմիր Գասպարյանի լարված հարաբերությունները։ Գասպարյանն էլ նրան, որպես Գագիկ Ծառուկյանի կողքից «թռած», ընդունել է միանգամից, շատ արագ կոչում են տվել, ու զրոյից նրան նշանակել է բարձր պաշտոնի, ու այդ ժամանակվանից Գառնիկ Հայրապետյանը սկսել է շրջել Գասպարյանի հետ։

Մենք անդրադարձել էինք նաև Հայաստանի Քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայում նրա նախագահությանը։

Գառնիկ Հայրապետյանը արձագանքել է մեր հրապարակմանը։ Նրա խոսքով՝ մեր նյութը զուրկ է փաստական հիմքերից։ Դրան զուգահեռ, սակայն, Հայրապետյանը  հաստատել է մեր թվարկած նախկին իշխանության ներկայացուցիչների հետ իր շփումների փաստը՝ նշելով, որ նրանց հետ իր առնչությունը եղել է աշխատանքային, և մեր կողմից այդ մասին հիշատակումները «անճոռնի ապատեղեկատվություն են»:

«Աղվան Հովսեփյանը նշված ժամանակահատվածում Քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի պատվավոր նախագահն էր: Մյուս նախկին իշխանավոր Երվանդ Զախարյանի հետ իմ համագործակցությունը պայմանավորված է եղել «Երևան քաղաքի առաջնության» կազմակերպմամբ: Ինչ վերաբերում է «Գագիկ Ծառուկյանի հովանավորության տակ անցնելուն», ապա նա միշտ ողջունել է սպորտային հաջողություններն ու խրախուսել առաջնություններից վերադարձող մարզիկներին, և նշված «Նիվա» մակնիշի ավտոմեքենան էլ նրա նվերն էր Գրիգոր Քեհյանին: Այդ դրվագի, ինչպես նաև մրցումների մեկնման վերաբերյալ մեջբերված տեղեկատվությունը պարզունակ, կենցաղային հերյուրանք է: Ինձ վերագրվող անհեթեթ մականունից անակնկալի եմ եկել: Վլադիմիր Գասպարյանի հետ անցել եմ ծառայողական ուղի ՀՀ Ոստիկանությունում: Գնահատելով սպորտի բնագավառում իմ փորձը՝ ինձ է վստահվել «Դինամո» մարզական կառույցի ղեկավարումը: Ինչ վերաբերում է «Էլեկտրիկ Երևանի» ցույցերին ներկա լինելուն, ապա չեմ հերքում, բայց և պետք է ընդգծեմ, որ միայն մեկ օր եմ եղել նշված վայրում, քանի որ ծառայության մեջ էի, և այդ օրը բոլոր պետերն էլ նշված վայրում էին: Այդ գործողությունների հետ կապված որևէ հանձնարարական չեմ ստացել, որովհետև իմ ծառայությունն իրականացնում էի սպորտի բնագավառում: Ո՛չ ես, ո՛չ իմ անձնակազմն այդ օրը որևէ ծառայություն չենք կատարել: Այլ օրերի չեմ մասնակցել այդ ցույցերին»,- իր պարզաբանման մեջ գրել է Հայրապետյանը՝ ցավ հայտնելով, որ մենք չենք անդրադարձել իր կենսագրության և ոչ մի դրվագի և հետևություններ չենք արել դրանից:

Ի տարբերութուն մեզ՝ Հայրապետյանը չի զլացել և թվարկել է իր հաջողությունները: «Համազգեստ կրել եմ դեռևս 2006-2008թթ., երբ ծառայության եմ անցել Զինված ուժերում, և քաջ տիրապետում եմ համազգեստ կրելու բոլոր կանոններին: Ծառայությունս ավարտել եմ ավագի կոչումով և մի շարք պատվոգրերով: Մինչ ՌՈ-ում ծառայության անցնելը՝ 2011-2018 թվականներին եղել եմ «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահի 1-ին տեղակալը, նույն թվականներին զբաղեցրել եմ նաև ՀՀ ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետի պաշտոնը: 2003 թվականից ՀՀ Քիք-բոքսինգի Ազգային ֆեդերացիայի նախագահն եմ: Ինչ վերաբերում է իմ կրթությանը, ապա ունեմ բարձրագույն կրթություն:

Երբևէ որևէ կուսակցության անդամ չեմ եղել: Սովորական մարզչից հարթել եմ իմ ուղին: Արհեստավորի ընտանիքից եմ և նյութում նշված նախկին, ինչպես նաև ներկա իշխանության որևէ ներկայացուցչի հետ չունեմ ազգակցական կապ: Այս տարիների իմ բոլոր նվաճումներն իմ աշխատանքի արդյունքն են»,- գրել է Գառնիկ Հայրապետյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում