Համաճարակային կանոնների պահպանմանն ուղղված հուլիսի 1-ին կազմվել է 2827 արձանագրություն։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը։
Երևանում կազմվել է 1198, մարզերում՝ 1629 արձանագրություն, որից 2301-ը դիմակ չկրելու, 70-ը՝ անձը հաստատող փաստաթղթրի բացակայության, 10-ը՝ տաքսի ավտոմեքենաների վարորդների կամ ուղևորների կողմից դիմակ չկրելու, 442-ը՝ մինչև 7 տեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների ուղևորների և վարորդների կողմից դիմակ չկրելու, 3-ը՝ տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների կողմից խախտումներ թույլ տալու և մեկ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար։