Friday, 26 04 2024
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ

Նիկոլ Փաշինյանի բազմիմաստ ակնարկը դատախազությանը. պատասխանատվությունը սահմանված է

Դատախազության աշխատողի օրվա առիթով շնորհավորական ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձանագրել է, որ դատախազության աշխատանքի որակից է կախված նախորդ համակարգի կառավարման շրջանում հանրությունից և պետությունից յուրացվածի վերադարձի քաղաքական խոստման իրագործումը: Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, իհարկե, պարզ ճշմարտություն, թեև անկասկած՝ ոչ ամբողջական: Ոչ ամբողջական այն իմաստով, որ, այդուհանդերձ, դատախազության աշխատանքի որակի բացարձակացումը չի կարող համարվել իրավաբանական գործընթացի ճշգրտություն, այն պատճառով, որ այդ գործընթացն, ի վերջո, երեք առանցքային ինստիտուտների աշխատանքի հանրագումար է, որի վերաբերյալ եզրակացությունը պետք է տա անկախ դատարանը: Խոսքը դատախազության, քննչական կառույցի՝ որի աշխատանքը, իհարկե, վերահսկում է դատախազությունը, և փաստաբանական ինստիտուտի գործունեության մասին է: Ըստ այդմ, տրամաբանորեն կարող է ստացվել, որ մեղադրանքի դատավճռի չվերածումը դատախազության պարտությունն է, սակայն խորքային առումով, այդօրինակ հարցերում բացարձակ ճշմարտության հավակնող արձանագրումները, թերևս, այդքան էլ աղերս չունեն բուն իրավական գործընթացների ամբողջական տրամաբանության հետ: Սա, իհարկե, խնդրի, այսպես ասած, մասնագիտական տիրույթի դիտարկումը: Սակայն վարչապետ Փաշինյանի հայտարարությունն, անկասկած, դիտարժան է քաղաքական առումով: Գործնականում, կարծես թե, առաջին անգամ վարչապետ Փաշինյանն ազդարարում է մի կարևոր հանգամանք՝ դատախազությունը փաստորեն պատասխանատու է քաղաքական ղեկավարության քաղաքական խոստման իրագործման համար:

Ասել կուզի, Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնում է դատախազության աշխատանքի գնահատման որոշակի նշաձողի մասին, միևնույն ժամանակ դատախազությանը հռչակում իր և թիմի քաղաքական խոստման իրականացման պատասխանատու: Որքանով է դա ազնիվ դատախազության հանդեպ:

Այստեղ հարցը, թերևս, կախված է հետևյալից՝ իսկ որքանով է քաղաքական թիմը ամբողջապես ապահովում այն օրենսդրական և ինստիտուցիոնալ դաշտը, որը դատախազությանը թույլ կտա աշխատել այնպիսի արդյունավետությամբ, երբ հնարավոր կլինի ասել, որ կատարվում է կամ արդյունավետ է կատարվում ժողովրդից յուրացվածը վերադարձնելու քաղաքական խոստումը: Ի դեպ, այդ համատեքստում է նաև Նիկոլ Փաշինյանի հիշատակումը ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի վերաբերյալ, որի համաձայն՝ դատախազությունում կստեղծվի հատուկ դրանով զբաղվող ստորաբաժանում: Սակայն բավարա՞ր է արդյոք դա քաղաքական խոստման կատարում պահանջելու համար: Միևնույն ժամանակ, իսկ դատախազությունը կարո՞ղ է բաց կերպով մատնացույց անել, թե ինչն է պակասում և խանգարում իր արդյունավետությանը, ի՞նչ պետք է անի օրենսդրական ռեֆորմացիայի դաշտում քաղաքական մեծամասնությունը՝ դատախազությունից քաղաքական խոստման իրագործում պահանջելու համար:

Բանն այն է, որ վարչապետ Փաշինյանը, փաստացի արձանագրելով քաղաքական խոստման իրագործման համար պատասխանատուի՝ ի դեմս դատախազության, գործնականում, կամա թե ակամա, ակնարկում է, որ անհրաժեշտ պահին դատախազությունը կկրի ոչ միայն մասնագիտական, այլև քաղաքական պատասխանատվություն՝ կադրային, թերևս, ամենաբարձր որոշումների տեսքով՝ ընդհուպ անվստահություն գլխավոր դատախազին: Այդ ամենով հանդերձ, կա նաև մեկ այլ կարևոր խնդիր: Արդյոք այստեղ չի՞ առաջանա ռիսկ, երբ քաղաքական այդ խոստման իրագործումը կդառնա մի հանգամանք, որը կսկսի պայմանավորել ընդհանրապես իրավական օրենսդրության դաշտում զարգացումները, երբ շարժիչ ուժը կդառնա ոչ թե իրավական, օրինական հասարակարգ ձևավորելու արժեհամակարգային ռեֆորմացիայի մղումը, այլ հենց ժողովրդից յուրացվածը վերադարձնելու քաղաքական նպատակը, ինչին կսկսի ծառայել արդեն օրենսդրական աշխատանքը: Դա կարող է ստեղծել վտանգավոր նախադեպեր: Այդ հարցերն, անշուշտ, խորքային են և պահանջում են լրջագույն մասնագիտական դիտարկում ու բանավեճ, որովհետև ինչքան էլ հույժ կարևոր է հանրությունից և պետությունից խլվածը վերադարձնելը, այդուհանդերձ, կարևոր է նաև, որ այդ խնդիրը չգերակայի գլխավորին՝ պետության արդիականացման հնարավորության վերադարձը ապագա կառուցելու համար ծառայեցնելուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում