Tuesday, 14 05 2024
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:30
Նավթի գներն աճել են. 13-05-24
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են

«Նման իրավիճակում ուսուցիչների օպտիմալացումն անթույլատրելի է». նոր փոփոխություններ հանրակրթության ոլորտում

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված է Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը, որտեղ սահմանված են միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտից ակնկալվող որակական պահանջները, ուսումնական բեռնվածության ծավալները, գնահատման համակարգի սկզբունքները:

Նախագծով հանրակրթության ոլորտում մի շարք փոփոխություններ են նախատեսվում։ Օրինակ՝ 1-4-րդ և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում աշակերտները գնահատական չեն ստանա, տարեկան ամփոփիչ գնահատականի փոխարեն կլինի սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը:  Անբավարար գնահատական հասկացությունն ամբողջովին դուրս կգա, կկիրառվի 10 միավորային սանդղակ, որտեղ որևէ թիվ անբավարար չէ, յուրաքանչյուրը նկարագրում է հաջողության որևէ մակարդակ։ Ըստ այդմ՝ ստացվում է, որ  աշակերտն այլևս չի մնա նույն դասարանում:

Ինչպես հունիսի 27-ին Edcamp ուսուցչական համաժողովի ընթացքում խոսելով չափորոշչի մասին՝ նշել էր  ՀՀ  ԿԳՄՍ  փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, աշակերտին նույն դասարանում թողնելու դեպքում պիտակավորում են նրան, ամրապնդում այն զգացողությունը, որ չի կարող սովորելով հաջողությունների հասնել։ Նա նաև նշել էր, թե փորձը ցույց է տալիս, որ միևնույն դասարանում մնալով՝ աշակերտը, որպես կանոն, չի սկսում ավելի լավ սովորել:

Մյուս փոփոխությամբ՝ սահմանվելու են ոչ թե ուսումնական բնագավառներին հատկացվող ժամաքանակները, այլ դրանց տոկոսային հարաբերակցությունը։

Այսպիսով՝ մեծ տեղ է հատկացված ԲՏՃՄ-ին (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ինֆորմատիկա, մաթեմատիկա, աշխարհագրություն), որը միջին և ավագ դպրոցներում կազմում է մինչև 38%։ Տարրական դպրոցում այն մինչև 28% է։ Փոխարենը՝ հայոց լեզվի և գրականության տոկոսներն այս աղյուսակում առավել պակաս են։ Տարրական դպրոցում հայոց լեզվի և գրականության համար սաhմանվել է 15-20%, միջին դպրոցում՝ 10-15% և  ավագում՝ 9-14%։

Ըստ նախագծի՝ 1-6-րդ դասարաններում հայոց լեզուն և գրականությունը ներկայացվում են մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ առանձին։

Իսկ այս մասով փոխնախարարը նշել էր, թե  այսկերպ  հայագիտական առարկաների կշիռը կպահպանվի. չորս պարտադիր առարկաներ՝ հայոց լեզուն և գրականությունը, մաթեմատիկան, օտար լեզուն և  հայոց պատմությունը  գործելու են ցանկացած հաստատությունում։ Բացի այդ, կրթությունը հայերենով է, հետևաբար  լեզուն սովորելու են բոլոր դասերին։

Առաջարկվում է նաև հրաժարվել հոսքային ուսուցումից։ Դրա փոխարեն աշակերտը, բացի պետական պարտադիր առարկաներից, կկարողանա ընտրել իր նախընտրածները, այսինքն՝ ձևավորել իր դասացուցակը։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝  տոկոսային այս հարաբերակցությունն արդյո՞ք ճիշտ բաշխում է համարում.

«Որոշակի նվազում կա։ Բայց նախարարությունը սահմանել է տոկոսային միջակայքեր առարկաների համար։ Եթե դպրոցը համարում է, որ 15%-ը քիչ է, կարող է 20% տալ մայրենիին։ Բացի այդ հաշվի առեք, որ ԲՏՃՄ բլոկի մեջ մտնում են 5-6 առարկաներ։ Դրա համար ժամերն ավելի շատ պիտի լինեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ի պատասխան շեշտեց մեր զրուցակիցն ու այս համատեքստում հավելեց նաև.

«Այս նախագծով Հայաստանն անցնում է կոմպետենցիաների (կարողունակություններ) վրա հիմնվող ուսուցման։ Ուսուցման այս համակարգը ենթադրում է մի քանի բան. այն փորձում է երեխաներին սովորեցնել առավել համընդհանուր, կյանքի համար կարևոր բաներ։ Օրինակ՝ սովորել ինքնաճանաչողության, մտածողության հմտություններ։ Բացի այդ, այս մոտեցումը կրթությունը կառուցում է ոչ թե առարկաներ անցնելու մոտեցման վրա, այլ դրանց կարևոր գաղափարները հասկանալու, դրանցում վարպետանալու վրա։ Եթե փաստաթուղթը բարելավվի, լինի պատշաճ ֆինանսավորում, բարեփոխիչների թիմ, ապա հնարավոր է հասնել լավ արդյունքի։ Ամենակարևորն այն է, որ Հայաստանում ստեղծենք կրթության համար բարենպաստ միջավայր։ Կրթությունը չպետք է քաղաքական, տնտեսական զարգացումների ֆոնին լուսանցքում հայտնվի»։

Նկատենք, սակայն, որ այս նախագիծը բացի դրական մեկնաբանություններից, մի շարք ուսուցիչների մոտ նաև մտահոգությունների  տեղիք է տվել: Վերջիններս կարծում են, որ սխալ է դասաժամերը պակասեցնելը:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ դասաժամերի կրճատման արդյունքում դպրոցներում նաև ուսուցիչների օպտիմալացման խնդիր առաջանա, ինչն էլ իր հերթին մանկավարժների մոտ դժգոհության նոր ալիք բարձրացնի, Սերոբ Խաչատրյանը պատասխանեց.

«Նման բան կարող է լինել, եթե Հայ եկեղեցու պատմություն առարկան հանվի։ Մենք Հայաստանում ունենք 386 ուսուցիչ, որոնք հիմնականում այդ առարկան են դասավանդում։ Եթե առարկան հանվի, ապա այդ ուսուցիչների մեծ մասը կմնա առանց դասաժամերի կամ շատ չնչին ծանրաբեռնվածությամբ։ Մնացած առարկաների պարագայում նման ռիսկեր չեմ տեսնում։

Հայաստանի ուսուցիչների շուրջ 23%-ը 60 տարեկանից բարձր է։ Հատկապես գյուղական դպրոցներում ուսուցիչների պակաս կա։ Բնագիտական և օտար լեզուների ուսուցիչների պակաս նույնպես ունենք։ Այս մասնագիտություններով կտրուկ նվազել է նաև մանկավարժական բուհեր ընդունվողների թիվը։ Նման իրավիճակում ուսուցիչների օպտիմալացումը պարզապես անթույլատրելի է»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում