Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Հատուկ ջոկատայինի դիմակներով, զենքերով փորձում էին շոու անել, վախի մթնոլորտ ստեղծել. ինչ է տեղի ունեցել Ամուլսարում

Երեկ առավոտից Ամուլսար տանող ճանապարհը, որը հերթափոխով հսկում են տեղի բնակիչները, բազմամարդ էր: Տեղում էին մեծ թվով ոստիկաններ, անվտանգության աշխատակիցներ: «Լիդիան Արմենիա»-ի հետ պայմանագիր կնքած նոր պահնորդական ընկերության աշխատակիցները զենքերով մտել են իրենց կազմավորած դիրքեր:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Դեմ եմ Ամուլսարում հանքարդյունաբերությանը» նախաձեռնության հեղինակ, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը պատմեց, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը դեռևս Ամուլսարի տարածքում կատարվող աշխատանքների ժամանակից տարածքում ուներ իր կողմից վարձակալված պահնորդական ծառայություն, որը հսկում էր տարածքում տեղակայված գույքը:

«Մենք իրենց միշտ թույլ ենք տվել, որ այդ ծառայությունը իրականացվի: Քանի որ դրանք հանքափորներ չեն ու տարածքում գույքի վնասման դեպքում բնակիչներին չեն մեղադրի: Այն ժամանակ «Պանտերա» պահնորդական ծառայության հետ էր աշխատում, հիմա նոր ընկերության հետ են պայմանագիր կնքել: «Պանտերա»-ի աշխատակիցները մնում էին հյուրանոցում, հերթափոխով մի քանի հոգի գնում-գալիս էին: Իսկ այս նոր ծառայության աշխատակիցները 50-60 հոգով որոշել էին մնալ Ամուլսարի տարածքում: Դրա համար տեղի ունեցավ լարված իրավիճակ: Բնակիչները թույլ չտվեցին: Դա ո՛չ զորամաս է, ո՛չ զորանոց, որ մնան: Մենք ասացինք, որ դեմ չենք, որ իրենք հսկեն այդ գույքը, բայց ոչ թե զորքով, այլ նորմալ, ինչպես միշտ եղել է:

Սկզբում իրենք փորձեցին չհամաձայնել: Երբ համայնքի բնակիչները ավելի լավ բացատրեցին, նրանք հասկացան, որ կա՛մ պետք է այդպես լինի, կա՛մ իրենք այդ տարածքում անելիք չունեն, չեն կարողանալու ծառայություն իրականացնել, որովհետև մենք ուղղակի կփակենք իրենց ճանապարհը»,- ներկայացրեց Շիրակ Բունիաթյանը:

Նրա խոսքերով՝ դեպքի վայրում «Լիդիան Արմենիա» ընկերությունից ոչ ոք չկար: Ամուլսարի համար պայքարող ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը իրավիճակը բնութագրեց կապալառու ընկերության կողմից կազմակերպված շոու՝ դիմակավորված, զինված աշխատակիցների մասնակցությամբ: «Հատուկ ջոկատայինի դիմակներով, զենքերով փորձում էին շոու անել, վախի մթնոլորտ ստեղծել: Տպավորություն էր, որ առաջին օրով փորձում էին իրենց դիրքը դնել: Բայց ամեն ինչ նորմալ է, ժողովուրդը դրա միջով արդեն անցել է: Այստեղ դա չի անցի»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Նա նշեց, որ տեղի բնակիչներից այդ պահին մարդիկ կան Ամուլսար տանող ճանապարհին, որոնք այսօր գիշերելու են այնտեղ, իսկ վաղը, երբ նոր պահնորդական ծառայությունը կանցնի իր բնականոն ծառայությանը, բնակչները կանցնեն հերթապահության շրջիկ տարբերակին: «Ավելի հստակ եթե ասեմ, ապա իրավիճակը ցույց կտա, թե վաղը ինչ կանենք: Եթե այնպես, ինչպես պայմանավորվել ենք թե՛ ոստիկանության, թե՛ պահնորդական ծառայության հետ, ապա ամեն ինչ նորմալ կլինի, եթե ոչ՝ ուրեմն իրավիճակից կախված քայլեր կձեռնարկենք: Այդ դեպքում մենք էլ ուշադրություն չենք դարձնի, որ արտակարգ դրություն է հայտարարված»,- ամփոփեց Շիրակ Բունիաթյանը: Ի դեպ՝ նշենք, որ այսօր դեպքի վայրում էր նաև ոստիկանության Վայոց ձորի վարչության նոր պետը, որը բանակցում էր տեղի բնակիչների հետ:

Նաև նշենք, որ այսօր Ամուլսարի տարածքում տեղի ունեցածի վերաբերյալ հայտարարություն է տարածել «Լիդիան Արմենիա» ընկերությունը: «Լիդիան Արմենիա ընկերության կողմից տեղի է ունեցել Ամուլսարի ծրագրի տարածքի պահնորդային ծառայություն իրականացնող ընկերության փոփոխություն: ««Լիդիան Արմենիա»-ն արդեն երկու տարի շարունակում է ապօրինաբար զրկված լինել իր օրինական տարածք մուտք գործելու հնարավորությունից։

Սակայն Ամուլսարի տարածքում առկա է միլիոնավոր դոլարների գույք և տեխնիկա, և ընկերությունը հայտնում է իր մտահոգությունը տարածքում գողությունների հիմնավոր կասկածների վերաբերյալ։ Ըստ այդմ՝ «Լիդիան Արմենիա»-ն սեփական տարածքի և իր գույքի անվտանգության խնդիրը լուծելու համար նպատակահարմար է գտել փոխել պահնորդային ծառայություն իրականացնող ընկերությունը։ Վերջինս լիազորված է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և օրենքի շրջանակներում իրականացնել Ամուլսարի տարածքի պահպանությունը»:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում