Չինացի ընտանիքը վաճառել է իրենց երեխաներին, որպեսզի վճարի օնլայն խաղերի համար: Այս մասին գրում է Eurogamer՝ հղում անելով չինական լրատվամիջոցներին: Հայտնի է, որ զույգը վաճառքի է հանել իրենց երեխաներին 2009 թ.: Ինչպես պարզվել է, նրանք չեն իմացել, որ օրենք են խախտում: Երբ նրանց հարցրել են, թե արդյոք չեն կարոտում իրենց երեխաներին, զույգը պատասխանել է, որ պարզապես չեն ցանկանում մեծացնել նրանց, այլ մի փոքր գումար են ուզում ստանալ:
Վաճառքի մասին հայտնել է երեխաների տատը, երբ պարզել է, որ թոռներն անհետացել են: Հայտնի չէ՝ արդյոք զույգին մեղադրանքներ առաջադրվե՞լ են: Երիտասարդներն ամուսնացել էին 2007 թ., իսկ նրանց հանդիպման պատճառ էր դարձել սերը օնլայն վիդեոխաղերի նկատմամբ: Սակայն երեխայի ծնունդն անընդհատ խանգարել է նրանց շարունակել իրենց սիրելի զվարճանքը, իսկ 2009 թ., երբ ծնվել է երկրորդ երեխան, նրանք ընդհանրապես որոշել են վաճառել երկուսին էլ՝ փոքրիկի համար ստանալով, օրինակ, 500 դոլար: Մեծին ավելի թանկ են վաճառել՝ 4,600 դոլար:






































