Թուրքիայում «սկանդալային» են որակել Գերմանիայի Բեռլինի նահանգի առողջապահության հարցերով թուրք սենատոր Դիլեք Քալայջըի հայտարարությունը, որում նա իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի առթիվ։
«Ես ամեն տարի իմ արձակուրդն անցկացնում եմ Թուրքիայում։ Բայց ես պարտավոր եմ մտածել մեր քաղաքացիների առողջության մասին։ Ներկա փուլում չեմ կարող ասել․ «Ձեր արձակուրդն անցկացրեք Թուրքիայում»։ Հիմա համավարակի շրջան է, զվարճանքն ու հանգիստը պետք է նվազեցնենք։ Ես հանգստի չեմ մեկնելու, Թուրքիա էլ չեմ մեկնելու»,- ասվում է թուրք գործչի հայտարարությունում։
Քալայջըն նաև հավելել է, որ Թուրքիան հայտնվել է Ռոբերտ Կոխի ինստիտուտի կողմից հրապարակված անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակ ունեցող երկրների ցուցակում։ «Ես ոչ ոքի չեմ կարող խուրհուրդ տալ՝ այցելել այդ ռիսկային երկրներ»,- ասել է Քալայջըն:
Նա նաև նշել է, որ Թուրքիայի իշխանությունների արձագանքը համավարակին ուշացած է եղել: