Tuesday, 14 05 2024
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

«Լոքդաունին վերադարձ չի կարող լինել. երկարատև սահմանափակումների մեր տնտեսությունը պարզապես չի դիմանա»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց, որ մայիս ամսին տնտեսական առումով կառավարության քաղաքականությունը հսկայական էֆեկտ է ունեցել՝ հավելելով նաև, որ մայիսին 50 հազար 94 աշխատատեղ վերականգնվել է: Վարչապետը միևնույն ժամանակ նշեց, որ ուսումնասիրելով տվյալները՝ եկել են այն եզրակացության, որ պետք է որդեգրել կորոնավիրուսին զուգահեռ ապրելու ռազմավարություն, որովհետև հակառակ դեպքում, եթե «ամբողջությամբ կենտրոնանանք միայն առողջապահական սեգմենտի վրա, մենք ոչ թե տնտեսական անկում կունենանք, այլ տնտեսական փլուզում»:

«Մեծ ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ մայիսին, երբ որ մենք որոշեցինք lockdown-ի քաղաքականությունը չշարունակել, 50 հազար 94 աշխատատեղ վերականգնվել է: Ընդ որում՝ ես խոսում եմ միայն վճարվող աշխատատեղերի մասին»,- ասաց Փաշինյանը:

Այս և հարակից այլ հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց տնտեսագետ Արմեն Քթոյանի հետ:

– Պարոն Քթոյան, ինչպե՞ս կմեկնաբանեք վարչապետի վերոնշյալ հայտարարությունը: Ըստ Ձեզ՝ ի՞նչ նկատի ունի նա. ի՞նչ պիտի լիներ, որը չի եղել, այլ եղել է մի բան, որը հսկայական էֆեկտ է ունեցել:

– Անդրադառնամ այն հարցին, թե ինչ կարող էր լինել. այն կազմակերպությունները, որոնք փակվել էին՝ սահմանափակումներով պայմանավորված, կարող էին ընդհանրապես չբացվել: Իսկ նման անցանկալի հեռանկարի հավանականությունը բարձր կլիներ սահմանափակումների էլ ավելի երկարաձգման պարագայում: Վարչապետի՝ մեջբերված խոսքի տրամաբանությունն այն է, որ, չնայած տևական ժամանակահատվածի ընթացքում կիրառված կոշտ սահմանափակումներին, այնուհանդերձ, սահմանափակումների վերացմանը հաջորդեց աշխատատեղերի արագ վերականգնում, ինչը նշանակում է, որ մեզ հաջողվեց այդ փուլն անցնել նվազագույն կորուստներով: Սա վկայում է տնտեսության կենսունակության մասին, նաև՝ այստեղ դերակատարում են ունեցել կառավարության կողմից իրականացված և շարունակվող հակաճգնաժամային միջոցառումները: Իհարկե, այլ գործոններ էլ կան, որոնց ազդեցությունը, սակայն, հնարավոր կլինի վերլուծել որոշ ժամանակահատված հետո:

Վարչապետը նշեց նաև, որ այս ցուցանիշը ևս մեկ անգամ համոզում է, որ պետք է արվի մաքսիմալը lockdown-ի վերադառնալու անհրաժեշտությունից խուսափելու համար: Հետաքրքիր է, թե հատկապես ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն այս ուղղությամբ, և, եթե, դիցուք, չհաջողվի խուսափել lockdown-ից, ապա որո՞նք կլինեն դրա տնտեսական հետևանքները՝ թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ կտրվածքով:

– Նախ,՝ վերջին շաբաթների զարգացումները, նաև` տարբեր երկրներում արձանագրվող միտումներն ակնհայտորեն ցույց են տալիս, որ լոքդաունին վերադարձ չի կարող լինել որևէ դեպքում: Նախ` եթե հանրությունն աստիճանաբար սովորում է ապրել համավարակի պայմաններում, ապա համատարած սահմանափակումների իմաստը վերանում է: Նաև՝ մեկամսյա լոքդաունի խիստ բացասական տնտեսական հետևանքները հուշում են, որ ավելի երկարատև սահմանափակումների տնտեսությունը պարզապես չի դիմանա: Խոսքը ոչ միայն Հայաստանի, այլ կամայական տնտեսության մասին է:

Այսինքն` նոր լոքդաունը կարելի է բացառել: Այնուամենայնիվ, եթե տեսականորեն խոսենք նման իրավիճակի հետևանքների մասին, ապա կարճաժամկետ հետևանքները մեր աչքի առաջ են: Օրինակ` զբաղվածության մասով միայն մեկ ամսվա կոշտ սահմանափակումները տնտեսությանն արժեցան 20 հազար աշխատատեղի կորուստ: Իհարկե, կարելի է ակնկալել, որ հետագա ամիսներին այս աշխատատեղերը կվերաբացվեն կամ նոր ստեղծվածները կլրացնեն այս բացը, այնուհանդերձ, նույնիսկ կարճ ժամանակահատվածում այսչափ աշխատատեղերի կորուստը տնտեսության համար խիստ անցանկալի է:

Ինչ վերաբերում է երկարաժամկետ լոքդաունի հետևանքներին, ապա դրա մասին շատ դժվար է ենթադրություններ անել: Սա խիստ անցանկալի սցենար է, վստահ եմ` գրեթե անհավանական:

– Հետաքրքիր է նաև, թե ինչ պատկեր ունենք արտահանման ոլորտում: Տարբեր տնտեսագետներ մտահոգություններ են հայտնում, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ արտահանման ծավալները կարող են նվազել, որի պարագայում, բնականաբար, լուրջ խնդիրներ ի հայտ կգան: Դուք ի՞նչ կասեք այս առումով:

– Արտահանման նվազումը ևս լոքդաունի բացասական հետևանքների շարքում է: Ընդ որում` պայմանավորված ոչ միայն մեր, այլ նաև գործընկեր երկրներում լոքդաունով ու դրա հետևանքներով: Մյուս կողմից, սա ևս հիմնականում կարճաժամկետ էֆեկտ կունենա, և առաջիկա ամիսներին հնարավոր կլինի վերականգնել կորցրած դիրքերը:

Եթե թվերով խոսենք, ապա ունենք հետևյալ պատկերը. 2020թ. մարտին, նախորդ տարվա մարտի համեմատությամբ, արտահանման անկումը կազմել է 17%, ապրիլը/ապրիլի համեմատ՝ 30%, մայիսին՝ մոտ 9%: Այսինքն` չնայած մարտ-ապրիլ ամիսներին արտահանման զգալի անկմանը, այնուհանդերձ, մայիսին ունենք որոշ վերականգնում, որը ամառվա ամիսներին ու հատկապես աշնանը, ավելի հաստատուն կլինի: Մեկ այլ արձանագրում՝ ներմուծման վերականգնումը մարտ-ապրիլ ամիսների զգալի անկումների համապատկերում ավելի դանդաղ է, քան արտահանման պարագայում: Այսպես՝ այս տարվա մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատությամբ, ներմուծման անկումը կազմել է մոտ 22%: Սա նշանակում է, որ վճարային հաշվեկշռի պակասուրդի մասով իրավիճակի վատացումը քիչ հավանական է:

– Այս համատեքստում ուշագրավ է նաև, որ ՀԾԿՀ-ն օրերս հաստատեց գազի նոր սակագները: Ըստ այդմ՝ որոշվեց գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին և վերամշակող արտադրությամբ զբաղվող անձանց վաճառվող բնական գազի սակագինը 1000 խմի համար սահմանել 224 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ գործող 212 ԱՄՆ դոլարի փոխարեն: Ոլորտի փորձագետներն արձանագրում են, որ թանկացումը մուլտիպլիկատիվ էֆեկտ կունենա, և համապատասխանաբար կթանկանա նաև այս տնտեսությունների արտադրանքը: Սրա արդյունքում արդյոք չի՞ բարձրանա արտահանումների ինքնարժեքը, ջերմոցային տնտեսությունների ինքնարժեքը և զրկվենք, օրինակ, մեր շուկաներից:

– Գաղտնիք չէ, որ գազի գինը ջերմոցային տնտեսությունների արտադրանքի ինքնարժեքի գլխավոր բաղադրիչն է, և առաջինի աճը անխուսափելիորեն կբերի նաև այս տնտեսություններում արտադրվող արտադրանքի ինքնարժեքի բարձրացման: Այո՛, առկա է նաև արտաքին շուկաներում մրցունակության նվազման որոշակի ռիսկ: Մյուս կողմից, սակայն, պետք է գազի գնի բարձրացումն անխուսափելի համարենք և դա դիտարկենք որպես մարտահրավեր, որին ջերմոցային տնտեսություններն ու ընդհանրապես երկրի տնտեսությունը պետք է այլևս սովորեն դիմակայել: Անհրաժեշտ է որոնել ինքնարժեքի նվազեցման ռեզերվներ, անցում կատարել այնպիսի մթերքների արտադրության, որոնք ավելի մրցունակ են ավանդական շուկաներում, և շահույթի մարժան էլ ավելի բարձր է: Այստեղ նաև կառավարությունը լուրջ անելիք ունի` խոցելի ուղղություններում արտադրանքի մրցունակության բարձրացմանը միտված նախաձեռնությունների, միջոցառումների տեսքով: Այստեղ խնդրի մյուս կողմն էլ կա` ի սկզբանե մեր ջերմոցային տնտեսությունների արտադրանքը գնային առումով ցածր մրցունակություն ունի, օրինակ՝ Թուրքիայի կամ նույն Ռուսաստանի հարավային մարզերի ջերմոցային տնտեսությունների արտադրանքի համեմատությամբ: Այս առումով գազի գնի փոփոխությունը վճռական ազդեցություն չի թողնի: Հակառակը` դա կխթանի նոր շուկաների որոնման, ավելի մրցունակ ապրանքատեսակների թողարկման, տնտեսական գործունեության արդյունավետության բարձրացման նոր ուղիների հայտնաբերման և, մասնավորապես, այս գործունեության գիտատարության բարձրացման համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում