Լուրեր
Ես ևս վարակվեցի կորոնավիրուսով, բայց ինձ զգացի դասալիք, իմ ընկերները մարտի դաշտում էին, ես՝ պալատում. բժիշկ
  • 19:10
  • 2020-06-26
  • Դիտումներ՝ *

Կորոնավիրուսային  հիվանդությունը շատ դաժան է վարակվողի նկատմամբ։ Այն ինչքան արագ կարողանում է տարածվել, այդքան արագ էլ կարողանում է վնաս հասցնել հիվանդների առողջությանը։ Հունիսի 26-ին տեղի ունեցած ճեպազրույցում այս մասին ասաց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ընդունարանի տնօրեն, անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ Կարեն Տոնոյանը։

«Իր ոտքով հիվանդանոց եկած քաղաքացին ժամերի ընթացքում կարող է շատ ծանր առողջական խնդիր ունենալ։ Շատ դժվար է մեր պայքարը, և այդպիսի մի դժվար օր էլ ես վարակվեցի կորոնավիրուսով, ունեցա ախտանիշներ, թեստը դրական էր, շատ էի ընկճվել, ինձ դասալիք էի զգում։ Ընկերներս մարտի դաշտում կռվում էին, ես պալատում էի, բայց գիտակցում էի, որ իրենց համար էլ եմ վտանգավոր։ Ապաքինվեցի, հաղթահարեցի հիվանդությունը, բայց ինձ հաղթած չեմ զգում։ Կհաղթեմ այն ժամանակ, երբ երկրում այլևս կորոնավիրուսով վարակված հիվանդ չի լինի»,-ասաց Տոնոյանը։

Բժիշկի խոսքով՝ այս հիվանդությունը խաղ և հումոր չէ, սոցիալական ցանցերում շոուներ անելու թեմա չէ, հիվանդությունը ընտանիքներ է դժբախտացնում։

«Խնդրում եմ պայքարեք հիվանդության դեմ, մի բաժանվեք խմբերի, եղեք մի ամբողջ բռունցք, ինչպես զինվորն է կանգնած սահմանին»,-ասաց նա։

  • Դիտումներ՝ *