Friday, 26 04 2024
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ

Կոնգրեսականները «կռիվը տանում են մինչև վերջ»․ ԱՄՆ օգնությունը, հնարավոր է, ուղղվի հանրությանը խաղաղության նախապատրաստելուն

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը իր ելույթում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովին կոչ է արել 1․5 միլիոն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղում ականազերծման և ականներից տուժածների վերականգնման ծրագրին: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Կոնգրեսականն իր խոսքն ասել է ուղիղ տեսակապի միջոցով Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի առաջին վիրտուալ լսումների ժամանակ: Հանձնաժողովը քննարկում էր 2021 թվականի արտաքին օգնության հիմնական առաջնահերթությունները:

Կոնգրեսական Շերմանի կոչին միացել են ևս 9 կոնգրեսականներ՝ Ջուդի Չուն, Դեյվիդ Սիսիլինին, Ջիմ Քոստան, Թջեյ Քոքսը, Ջոն Գարամենդին, Ջիմ Հիմեսը, Քերոլայն Մալոնին, Ադամ Շիֆն ու Ռաշիդա Թլայբը, որոնք գրավոր իրենց աջակցությունն են հայտնել ականազերծման ծրագրի ֆինանսավորմանը:

ԱՄՆ վարչակազմը դեռևս 2019 թվականի գարնանը որոշել էր դադարեցնել Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագիրը, որն իրականացնում է «HALO Trust» բրիտանական կազմակերպությունը՝ պատճառաբանելով, որ ծրագիրը մոտեցել է իր ավարտին: ԱՄՆ պետքարտուղարության և Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչների համատեղ նամակում ընդգծվել է, որ տրամադրվող միջոցները կուղղվեն այլ ոլորտներ, մասնավորապես բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու ծրագրին:

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը կարծում է, որ Արցախին ականազերծման աշխատանքների համար տրամադրող օգնության կրճատման փաստը փոխկապակցված է մի կարևոր հանգամանքի հետ. «Այն է, որ Միացյալ Նահանգներում՝ մասնավորապես Անվտանգության խորհրդում, մշտապես քննարկվում է այն հարցը, որ եթե Հայաստանն ունի խաղաղապահ ուժեր, որոնց մի մասը Միացյալ Նահանգներում է պատրաստություն անցել, նրանք գործուղվել են Սիրիա, ապա ինչու պետք է Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղին հատկացնի լրացուցիչ ֆինանսական միջոցներ այնտեղ ականազերծում իրականացնելու համար: Հարց է առաջանում՝ եթե մենք ունենք ականազերծողներ, ինչո՞ւ ենք նրանց գործուղում Սիրիա, թող գնան Արցախում այդ ականազերծման ծրագիրն իրականացնեն: Սա այն հիմնական թեզն է, որ մշտապես հնչում է Միացյալ Նահանգների կողմից»։

Կրճատելով ականազերծման աշխատանքներին ուղղված գումարը, ըստ մեր զրուցակցի, Միացյալ Նահանգները ֆինանսավորումը կարող է տալ այլ ծրագրին՝ մասնավորապես հանրությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված ծրագրերին. «Դրա մասին խոսել են ԱՄՆ շատ պաշտոնյաներ, այդ թվում՝ վերջերս Հայաստանում ԱՄՆ դեսպանն այդ մասին խոսեց՝ ասելով, որ քննարկվում է նաև այդ հեռանկարը: Այստեղ էլ խնդիրն այն է, թե ինչու է նման ծրագիր գործելու միայն Արցախի հանրության համար: Այսինքն՝ ինչու ոչ նաև Ադրբեջանի: Այսպիսի երկու իրավիճակի հետ գործ ունենք»:

Սուրեն Սարգսյանը, միևնույն ժամանակ, չի գտնում, թե կա հանրությանը խաղաղության նախապատրաստելու ծրագրի անհրաժեշտություն. «Բայց եթե Արցախի համար անելու են, բնականաբար, պետք է նաև Ադրբեջանի համար անեն, որովհետև անհասկանալի է, թե ինչու միայն մի կողմը պետք է նախապատրաստվի խաղաղության»:

Ի՞նչ է իրենից ենթադրելու խաղաղության նախապատրաստելու ծրագիրը։ «Դժվարանում եմ կոնկրետ ասել, բայց ենթադրում եմ՝ կլինեն կոնկրետ ծրագրեր․ենթադրենք՝ երկու սահմանամերձ գյուղեր սկսեն համատեղ ծրագրեր, փոխայցելություններ իրականացնեն, համատեղ նախագծեր իրականացնեն»,- ասաց Սարգսյանը:

Ինչ վերաբերում է ԱՄՆ կոնգրեսականների վերը նշված նախաձեռնությանը, մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ այն հաջողությամբ կավարտվի. «Հայաստանն այս առումով մեծ անելիք չունի, և սա մեր լոբբիստների կողմից իրականացվող աշխատանք է: Իրենք էլ, այսպես ասած, այս կռիվը տանում են մինչև վերջ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում