Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը քիչ առաջ պաշտոնական տեղեկագրում հրապարակել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները: Այդ մասին ԱԺ նախագահը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
Այսպիսով, ապաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո այն ուժի մեջ կմտնի վաղվանից եւ Հրայր Թովմասյանը կդադարի լինել ՍԴ նախագահ, իսկ Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանն ու Ալվինա Գյուլումյանը կդադարեն լինել ՍԴ անդամներ:
Սրան կից ԱԺ նախագահը հրապարակել է նաև տեղեկագրում փոփոխությունները: