Monday, 06 05 2024
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, կլինեն նաև ուղիղ չվերթներ․ ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան

Էրդողանը մատնեց հայերի ուժը

Թուրքիայի նախագահ Էրդողանի հրամանով ստեղծվում է հատուկ կառույց, որը զբաղվելու է Հայոց ցեղասպանության հանդեպ թուրքական ժխտողականության գործով: Այդ գործով հատուկ կառույցի ստեղծումը լավագույնս վկայում է, թե ինչպիսի մեծ նշանակություն է տալիս դրան Թուրքիայի նախագահ Էրդողանն ու ինչպիսի տագնապով է մոտենում այդ մարտահրավերին: Դա էլ, իր հերթին, թերևս պետք է որոշակի «ուղեցույց» լինի այն մարդկանց համար, հիմնականում հայաստանյան հանրության շրջանակներից, որոնք հեգնանքով կամ հաճախ անգամ քամահրանքով կամ ծաղրով են վերաբերում հայկական քաղաքականության մեջ հայկական հարցի և պահանջատիրական իրավունքի շեշտադրումների ներգրավմանը: Անշուշտ, Էրդողանը լոկ Հայաստանի պահանջների հանգամանքից չէ, որ տագնապում է: Նա տագնապում է այն հանգամանքից, որ աշխարհում ստեղծվում է միջավայր, աշխարհաքաղաքական մթնոլորտ, եղանակ, որտեղ հայկական պահանջների համար առաջանում են գեներատիվ պայմաններ: Այլ կերպ ասած, Էրդողանը մտածում է թե այն մասին, որ հայկական հարցն ավելի ինտենսիվ են օգտագործելու աշխարհաքաղաքական հարաբերություններում և Թուրքիային առնչվող հարցերում, և թե տագնապում, որ Հայաստանն էլ իր հերթին ավելի արդյունավետ է օգտագործելու այն հնարավորությունը, որ ստեղծվում է նպաստավոր միջավայրի շնորհիվ:

Աշխարհը թևակոխել է աշխարհակարգային վերափոխման վճռորոշ փուլ, որն, ըստ ամենայնի, ունենալու է բավականին տևական ընթացք: Այդպիսի փուլերում համաշխարհային քաղաքականության մեջ առավել պահանջված են դառնում պատմա-քաղաքական իրավունքները, որոնց վրա է, մեծ հաշվով, հենվում ցանկացած աշխարհակարգ՝ դրանց կա՛մ ոտնահարման, կա՛մ, այսպես ասած, արձանագրման վրա: Խոշոր հաշվով, նախկին աշխարհակարգերը կառուցվել են, այդ թվում՝ հայկական պատմա-քաղաքական իրավունքների ոտնահարման վրա: Միևնույն ժամանակ, նախկին աշխարհակարգի փլուզումը գործնականում սկսվել է հայկական իրավունքների հաստատմամբ՝ արցախյան ուղղությամբ: Այդ հանգամանքի հերթական տասնամյակի շեմին Անկարան պատկերացնում է, որ հայկական իրավունքները լինելու են նոր աշխարհակարգի, այսպես ասած, տրենդային հիմնասյուներից, իսկ Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունը Հայաստանին օժտել է այդ իրավունքներն առավել ինքնիշխան սպասարկելու կարողությամբ, ինչի մի վկայություն էլ, թերևս, ԱՄՆ այն նախաձեռնությունն էր, որին միացավ Հայաստանը՝ Կրոնական ազատությունների դաշինք: Դա հարթակ է, որտեղ Երևանը ստանում է հայկական պատմա-քաղաքական ժառանգության հարցերը բարձրացնելու մեծ հնարավորություն, այն դեպքում, երբ Թուրքիան ու Ադրբեջանը հենց դրանք են դարձրել ու դարձնում թե՛ քաղաքական, թե՛ ընդհուպ ֆիզիկական ժխտողականության թիրախ: Հատուկ կառույցի ստեղծման Էրդողանի որոշումը, ըստ էության, «մատնում է հայերի իրավունքի ուժի գիտակցումը: Այդ ուժի ամբողջական գիտակցումն, անկասկած, հույժ կարևոր է նաև Հայաստանի ու հայության համար, դրանից բխող քաղաքականությունը մշակելու և առաջ տանելու համար, առաջին հերթին՝ որպես հայկական պետականության անվտանգության կարևոր երաշխիքներից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում