Անցած մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 711 նոր դեպք, ընդհանուր՝ 21․717, առողջացել է 653 մարդ, ընդհանուր՝ 10․797։ Ըստ ԱՆ վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ արձանագրվել է մահվան 14 դեպք, ընդհանուր ունենք՝ 386 մահ։ Մահացած բուժառուները եղել են 64, 65, 68, 79, և երեք հոգի՝ 83 տարեկան, բոլորը տղամարդիկ և 62, 64, 68, 68, 73, 76, 76, տարեկան կանայք։ Բացի մեկից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Այսպիսով, Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 10․404 մարդ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԵՊԲՀ Իմունոլոգիայի և ալերգոլոգիայի կլինիկայի ղեկավար Արմինե Հակոբյանի հետ: