Աֆղանստանում ԱՄՆ նոր դեսպան Ռայան Քրոքերը հայտարարել է, որ Վաշինգթոնը չի պատրաստվում Աֆղանստանում հիմնական ռազմական բազաներ ուենանալ: Ելույթ ունենալով երդմնակալության արարողությունից հետո Քաբուլում ամերիկյան դեսպանատանը՝ Քրոքերը նաև ասել է, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում օգտագործել Աֆղանստանի տարածքը հարևան երկրների վրա ազդեցություն տարածելու համար: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Վաշինգթոնն այժմ կոնսուլտացաիներ է իրականացնում աֆղանական կառավարության հետ 2014 թվից հետո ԱՄՆ դերակատարության խնդրի վերաբերյալ, երբ այդ երկրից կհանվեն հիմնական զորամիավորումները, իսկ անվտանգության իրականացման գործառույթները կփոխանցվեն աֆղանական զորամիավորումներին: