Կալիֆոռնիայում 87 տարեկանում մահացել է մեքսիկացի դերասանուհի և «առաջին Բոնդի» ընկերուհի Լինդա Քրիստիանը: Մահվան պատճառ է դարձել քաղցկեղը: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Քրիստիանը ծնվել է հոլանացի ինժեների և մեքսիկուհու ընտանիքում 1923 թ.: 1944 թ. նա նկարահանվել է «Դարձեք զինվորական» ֆիլմում, որը համարվում է նրա առաջին աշխատանքը ամերիկյան կինոյում: 1949 թ. Քրիստիանը ամուսնացել է հոլիվուդյան հայտնի դերասան Թայրոն Պաուերի հետ:
Քրիստիանի ամենահայտնի դերը եղել է Յան Ֆլեմինգի ստեղծագործության հիման վրա նկարահանված «Ռոյալ կազինո» ֆիլմում, որտեղ նա խաղացել է «գործակալ 007» Ջեյմս Բոնդի ընկերուհու դերը: Նա հայտնի է նաև «Տարզանն ու ջրահարսերը» ֆիլմից: