Monday, 13 05 2024
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա

Հակահեղափոխության վտանգը Հայաստանում քիչ է, Մոսկվան չունի սուր անհրաժեշտություն բռնի ուժով տապալելու ՀՀ իշխանություններին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է վրաց քաղաքագետ Գելա Վասաձեն։

– Պարոն Վասաձե, ի՞նչ դիտարկումներ ունեք Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական պրոցեսների մասին։ Արդյոք տեսնո՞ւմ եք նաև արտաքին քաղաքական հետք՝ նկատի ունեմ Մոսկվայի հետաքրքրությունները Ծառուկյանի միջոցով իշխանություններին տապալելու հարցում։

– Չնայած այն հանգամանքին, որ բոլոր ազդանշաններով կարող ենք ասել, որ Մոսկվան հազիվ թե այսօրվա իշխանությունների հանդեպ ջերմ ու քնքուշ վերաբերմունք ունի, ես չէի չափազանցի այս իրավիճակում արտաքին քաղաքական գործոնը։ Իմ կարծիքով՝ ճիշտ հակառակն է՝ Հայաստանի իշխանությունների շատ ընդդիմախոսներ փորձում են օգտագործել այն հանգամանքը, որ Փաշինյանն ու իր թիմը խորթ են Կրեմլի համար։ Հարցն այն է, թե դա որքանով կստացվի։ Իհարկե, արտաքին գործոնն ունի նշանակություն՝ հատկապես Հայաստանում, ընդդիմությունն էլ քիչ ռեսուրս չունի, բայց առայժմ որոշիչ գործոն է  այն հանգամանքը, որ Փաշինյանն ունի քաղաքացիների աջակցությունը։ Իսկ ընդհանրապես, իմ դիտարկմամբ, Ծառուկյանի գործը միանգամայն բնական է նոր իշխանությունների նախաձեռնած՝ էլիտաների փոփոխության կոնտեքստում։ Ընդ որում՝ հենց այդ փոփոխության համար կա հստակ ձևակերպված սոցիալական պահանջ ընտրողների կողմից։ Այսինքն՝ նկատի ունեմ հենց այն սոցիալական բազան, որի վրա իրենք հենվում են։

– Հնարավո՞ր է, որ Մոսկվան փորձում է գործարկել վրաց-ուկրաինական սցենարը Հայաստանում՝ հեղափոխությունից հետո օլիգարխին իշխանության բերելու համար։

– Ի՞նչ է նշանակում ուկրաինա-վրացական իրադարձությունների սցենար։ Եթե խոսքը  հեղափոխության միջոցով իշխանություն փոխելու մասին է, կապ չունի՝ բռնի, թե խաղաղ, ապա դա Վրաստանի կամ Ուկրաինայի սցենար չէ։ Այդ տեխնոլոգիան հայտնի է մարդկության ի հայտ գալուց ի վեր։ Բայց ցանկացած հեղափոխության պարտադիր պայմանն է, որ չլինի  հանրության մի այնպիսի զգալի թիվ, որը պատրաստ կլինի պաշտպանել այդ իշխանություններին։ Ընդ որում՝ պարտադիր պայման չէ, որ այդ խումբը մեծամասնություն լինի։ Այսօրվա իշխանությունն այդպիսի խումբ ունի, ուստի «խաղաղ, ժողովրդավարական հեղափոխության» տարբերակն այս փուլում ես կբացառեի։ Կա՞ն այլ տարբերակներ։ Իհարկե կան, բայց ամբողջ խնդիրը քաղաքական ռիսկերի և դրանց օգտագործման անհրաժեշտության բալանսն է։ Ես չեմ տեսնում Մոսկվայի համար սուր անհրաժեշտություն բռնի ուժի ճանապարհով Հայաստանի նոր իշխանություններին  տապալելու համար։

– Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված իրավիճակն ինչքանո՞վ է օգնում այդ ուժերին։

– Իհարկե, պանդեմիայով պայմանավորված իրավիճակը կրճատում է Փաշինյանի իշխանության աջակցության  բազան, և հավանաբար դա կանդրադառնա Հայաստանի քաղաքական քարտեզի վրա։ Բայց հազիվ թե դա կարողանա բերել իշխանափոխության՝ ոչ ընտրական ճանապարհով։ Չնայած մենք արդեն վաղուց ենք սովոր, որ ամեն ինչ էլ հնարավոր է, ուստի միշտ պետք է խոսել հնարավորությունների մասին։ Ուստի իմ դիտարկմամբ՝ Հայաստանում իշխանափոխության կամ, ավելի շուտ, հակահեղափոխության  հավանականությունն այս պահին քիչ է։ Եվ մեկ այլ հանգամանք կա. ցանկացած «Բրյումերի 18-ի համար» պետք է Նապոլեոն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում