Tuesday, 14 05 2024
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին

Մեծ հաղթանակի 75 տարին.Պատմության և ապագայի հանդեպ ընդհանուր պատասխանատվությունը. ՌԴ նախագահի հոդվածը

Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտիը հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձ է կատարում պատմական իրողություններին, դրանցից բխող զարգացումներին, արդի մարտահրավերներին:

«Հայրենական Մեծ պատերազմի ավարտից 75 տարի է անցել: Այս տարիներին մեծացել է մի քանի սերունդ: Փոխվել է մոլորակի քաղաքական քարտեզը: Չկա Խորհրդային Միությունը, որը ջախջախիչ հաղթանակ է տարել նացիզմի նկատմամբ, փրկել է աշխարհը: Այո, պատերազմի այդ իրադարձությունները նույնիսկ մասնակցիների համար հեռավոր անցյալ են, բայց ինչու է մայիսի 9-ը Ռուսաստանում նշվում որպես գլխավոր տոն, իսկ հունիսի 22-ին կյանքը կարծես կանգ է առնում և ինչ-որ բան կոկորդում խեղդում է»,- նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հոդվածում գրել է Վլադիմիր Պուտինը:

Ընդունված է ասել՝ պատերազմը թողել է խորը հետք յուրաքանչյուր ընտանիքի պատմության մեջ: Այս բառերի հետևում, ՌԴ նախագահի ձևակերպմամբ, միլիոնավոր մարդկանց ճակատագրեր են, նրանց տառապանքները և կորստի ցավը: Հպարտություն, ճշմարտություն և հիշողություն:

Նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայացնում է իր ընտանիքի պատմությունը և թե պատերազմն ինչ ազդեցություն է թողել իրենց ճակատագրերի վրա: Մասնավորապես, նշվում է, որ ընտանիքի համար ծանր շրջան էր Լենինգրադի շրջափակումը, երբ մահանում է իր երկամյա եղբայրը, հրաշքով փրկվում է մայրը: Հայրը կամավոր մեկնում է ռազմաճակատ պաշտպանելու հարազատ քաղաքը. վարվել է այնպես, ինչպես Սովետական միության միլիոնավոր քաղաքացիներ:

«Ինձ և իմ սերնդակիցների համար կարևոր է, որ մեր երեխաները, թոռները, ծոռները հասկանան, թե ինչպիսի փորձությունների ու տառապանքների միջով են անցել իրենց նախնիները, ինչպես են կարողացել դիմակայել ու հաղթել, որտեղից են նրանք ստացել երկաթե ոգու ուժը, որը զարմացրել էր ամբողջ աշխարհին: Այո, նրանք պաշտպանել են իրենց տունը, երեխաներին, հարազատներին, ընտանիքին, բայց բոլորին միավորել է Հայրենիքի հանդեպ սերը»,-գրել է Վլադմիր Պուտինը:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ անցյալի ու ապագայի նկատմամբ պատասխանատվությունն է՝  ամեն ինչ անել թույլ չտալու սարսափելի ողբերգությունների կրկնությունը: Նրա խոսքով, պետք է սերունդներին տեղ հասցնել այն, որ նացիզմի նկատմամբ հաղթանակը տարան առաջին հերթին խորհրդային ժողովուրդները, որոնց ներկայացուցիչները հերոսական պայքար են մղել ուս ուսի տված:

Վլադիմիր Պուտինն իր հոդվածում մանրամասն անդրադառնում է պատմական զարգացումներին, Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսման պատճառներին, արխիվային փաստաթղթերին, միջազգային պայմանագրերին, ՌԴ-ին ուղղված մեղադրանքներին, թե փորձում է հաղթանակը վերագրել իրեն: Նա նաև շնորհակալություն է հայտնում դաշնակիցներին, որոնք այդ ժամանակ իրենց աջակցությունն են ցուցաբերել Խորհրդային Միությանը:

Ռուսաստանի նախագահը հոդվածում անդրադարձ է կատարում նաև այսօրվա խնդիրներին, մարտահրավերներին, համավարակի դեմ պայքարին: Նշում է, որ աշխարհը տնտեսական ճգնաժամի առաջ է կանգնել, երկրները մեծ ջանքեր են գործադրում հանրային առողջության, քաղաքացիներին աջակցելու համար:

«Որքա՞ն ծանր կլինի համավարակի հետևանքը, որքա՞ն արագ գլոբալ տտեսությունը դուրս կգա այս ռեցեսիայից. կախված է նրանից, թե որքանով ենք պատրաստ աշխատել միասին ու համաձայնեցված»,-նշել է ՌԴ նախագահը՝ այդ համատեքստում ներկայացնելով պահանջված թեմաներ՝ շրջակա միջավայրի պաշտպանություն, կլիմայի փոփոխության դեմ պայքար,  ինչպես նաև համաշխարհային տեղեկատվական տարածքի անվտանգության ապահովում:

«Հենվելով պատմական հիշողությունների վրա ՝մենք կարող ենք և պետք է վստահենք միմյանց»,-հավելել է ՌԴ նախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում