Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Նա մասնավորապես նշել է․«Եվրոպական ժողովրդական կուսակցությունը մտահոգված է Հայաստանում ժողովրդավարական հետընթացի բազմաթիվ օրինակներով և Հայաստանի իշխանություններին կոչ է անում ձեռնպահ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից»։ Այս և այլ թեմաների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է վերլուծաբան Գոռ Մադոյանի հետ: