Մեկ երեխա և երեք մեծահասակ են մահացել Մոսկվայի հյուսիսում գտնվող բնակարաններից մեկում տեղի ունեցած կրակոցների արդյունքում: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ՔԿ-ին:
Ինչպես հաղորդել են գերատեսչությունից, զոհվել է երկու կին, մեկ տղամարդ և մեկ երեխա: Նախնական տվյալներով, տղամարդն ինքնասպան է եղել:
Քննչական կոմիտեն հաղորդել է, որ կրակոցների մասին հայտնել են հարևանները:
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկատվություն էր հայտնվել, որ սպանված կնոջ անունը Ելենա Խլյուպինա է, նա աշխատել է որպես մոդել: Ողբերգությունից անմիջապես առաջ Խլյուպինան բաժանվել է երիտասարդ ընկերոջից: Հենց աղջկա նախկին սիրելին է գնդակահարել նրան և նրա ընտանիքի անդամներին: