Երեկ YouTube-ում հայտնվել է մի տեսանյութ, որն արդեն իսկ հասցրել է զվարճացնել սոցիալական ցանցերի հայ օգտվողներից շատերին: Այդ տեսահոլովակում ադրբեջանական «էստրադայի» կարկառուն աստղերը ջանք ու եռանդ չեն խնայում փառաբանելու ազգի մեծն առաջնորդ Իլհամին և նրա գահակից Մեհրիբանին (չմոռանալով հայր Հեյդարին), որոնք, դատելով ցուցադրվող կադրերից, օդում, ջրում և ցամաքում պատրաստ են կյանքը զոհել հանուն իրենց վեհ հայրենիքի հզորության և բարօրության: Ձոնի հեղինակները չեն մոռանում հիշատակել նաև Ղարաբաղը և մեզ` «դուշմաններիս»:
«Էլօղլու» (ինչն ադրբեջաներենից թարգմանվում է ոչ թե օտարի, այլ հայրենիքի զավակ) կոչվող, մուղամի անզուգական հնչյուններով համեմված երգը սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը և մաղթում հաճելի ժամանց: Խմբագրության համեստ կարծիքով` երգը կարող է հավակնել հաջորդ տարի Բաքվում կայանալիք Եվրատեսիլ 2012-ում այդ երկիրը ներկայացնելու բարձր պատվին:






































