Մարդիկ դուրս են եկել Լիբանանի քաղաքների փողոցներ՝ բողոքելով լիբանանյան ֆունտի արժեզրկումից։ Հիշեցնենք , որ Լիբանանը դեռ կորոնավիրուսի համավարակից առաջ ապրում է տնտեսական սուր ճգնաժամ, ինչի հետեւանքով երկրում պարբերաբար տեղի են ունենում ժողովրդական ցույցեր ընդդեմ կառավարության:
Հատկանշական է, որ այս օրերին տեղ ունեցող բողոքի ակցիաների ժամանակ հնչել են նաև հակահայկական կոչեր: Ի՞նչ է կատարվում Լիբանանում, ո՞ր ուժերն են կանգնաժ հակահայկական կոչերի հետևում: Թեմայի շուրջ «Առաջին Լրատվականը» զրուցել է «Ազդակ» գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ: