Հունիսի 15-ին Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը Թուրքիա կատարած երկօրյա այցի շրջանակում Ստամբուլում հանդիպել է իր թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի հետ:
«Ստամբուլում արդյունավետ հանդիպումներ ունեցանք իմ բերեկամ Մևլութ Չավուշօղլուի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Տեսակետներ փոխանակեցինք ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։ Արդյունավետ որոշումներ ընդունեցինք»,- Twitter-ի իր պաշտոնական էջում գրել է Զարիֆը:
Իրանի ԱԳՆ ղեկավարը կայացած խորհրդակցությունները համարել է հրատապ և ակնարկել հաջորդ հանդիպման մասին՝ նշելով, որ այն տեղի կունենա Մոսկվայում:
«Մեր հարևանները մեզ համար միշտ առաջնահերթ են»,- գրել է նա: