Tuesday, 14 05 2024
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

«Փայ մտնողներ ու մոնոպոլիաներ այլևս չկան». Սիլվա Համբարձումյանը վստահեցնում է՝ մեկուկես մլրդ դոլարի ներդրումներ է բերելու Հայաստան

«Առաջին իսկ թռիչքներից ես բազմաթիվ ներդրողների կբերեմ Հայաստան: Ներդրողներ կբերեմ թե՛ Արաբական Միացյալ Էմիրություններից, թե՛ Սաուդյան Արաբիայից, թե՛ Հնդկաստանից, թե՛ Բեյրութից, թե՛ բազմաթիվ այլ երկրներից: Պարզապես հիմա բոլորս էլ գիտենք, թե աշխարհում ինչ իրավիճակ է տիրում՝ սահմանները փակ են, հաղորդակցություն չկա, բոլոր տեղերում արտակարգ դրություն է, մարդիկ տանից են աշխատում, բայց վստահեցնում եմ, որ հենց թռիչքները վերականգնվեն՝ մեր երկիր ներդրողներ անպայման կգան: Այդ ներդրումները լինելու են տարբեր ոլորտներում՝ և՛ գյուղատնտեսության, և՛ արդյունաբերության, և՛ տեքստիլ»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց գործարար Սիլվա Համբարձումյանը:

Վերջինս տեղեկացրեց նաև, որ այս ուղղությամբ նախապատրաստական բոլոր աշխատանքներն իրականացվել էին, պարզապես կորոնավիրուսի համավարակը խառնեց բոլոր պլանները:

«Խոշոր ներդրումների մասին է խոսքը. նախնական հաշվարկով՝ առնվազն մեկուկես միլիարդ դոլար ենք պատրաստվում բերել Հայաստան: Մեր կառավարության հետ պայմանավորվածություններ ես չունեմ, բայց վարչապետ Փաշինյանն ու ոլորտի պատասխանատու պաշտոնյաները բազմիցս հայտարարել են՝ եկեք և Հայաստանում ներդրումներ արեք, արտոնություններից օգտվեք, հարկերը վճարեք և ձեր բիզնեսն այստեղ ծավալեք, իսկ ես միշտ բարեխիղճ հարկատու եմ եղել և այս առումով խնդիր չեմ ունեցել, համոզված եմ՝ առաջիկայում էլ չեմ ունենա, որովհետև ես իմ բիզնեսները հարկերը թաքցնելով չեմ անում, իսկ մյուսները պետությունից հարկերը թաքցնելով ու նախկին իշխանությունների հետ «լեզու գտնելով» դարձան օլիգարխներ»,- ընդգծեց Սիլվա Համբարձումյանը:

Նա հավելեց. «Հետհեղափոխական Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հարցում ինձ որևէ խանգարող բան, որևէ խոչընդոտ չկա և, կարծում եմ, մյուս ներդրողների համար՝ նույնպես: Հենց սրա համար 2018թ.-ից հետո ես վերսկսեցի իմ գործունեությունը Հայաստանում, իսկ մինչ այդ դա ուղղակի անհնար էր՝ «փայ մտնողների», «հարկային տեռորի» և այդքան ապօրինությունների մթնոլորտում: Եթե տարիներ շարունակ մեր բյուջեից այսքան չթալանեին, անօրինական ճանապարհով այդքան ունեցվածք ու հարստություն չկուտակեին, ապա կորոնավիրուսի այս ճգնաժամում մենք չէինք բախվի առողջապահական ու սոցիալական այնպիսի պրոբլեմների, որոնք այսօր առկա են: Աստված չաներ, եթե այս համավարակը սկսվեր Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, ապա ոչ մի լավ բան Հայաստանին չէր սպասվի, ոչ մի ծրագիր այստեղ չէր իրականացվի»:

Հարցին՝ այս երկու տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի կառավարությունն արդյոք բավարար ջանքեր գործադրե՞լ է բիզնես միջավայրն ու ներդրումային դաշտը բարելավելու համար, գործարարներին որքանո՞վ են գոհացնում ներկա պայմանները, ու հավելյալ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն համապատասխան կառույցները մեր տնտեսության մեջ հնարավորինս շատ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու ուղղությամբ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Կառավարությունն իր հասանելիքն արդեն արել է՝ դաշտը բաց է բոլորի համար, մոնոպոլիաներ ու «փայ մտնողներ» չկան, մնում է միայն դատաիրավական համակարգի բարեփոխումը:

Ես բազմիցս հայտարարել եմ ու հիմա էլ կրկնում եմ, որ մինչև դատական համակարգը չփոխվի, կաշառակեր ու քաղաքացիներին հարստահարած դատավորները վեթինգի չենթարկվեն, մինչև չունենանք ճիշտ աշխատող իրավապահ մարմիններ, ապա շատերը խուսափելու են մեզ մոտ ներդրումներ անելուց, որովհետև ներդրողների համար ամենակարևոր երաշխիքներից մեկը արդարադատության համակարգն է: Գործարարը պետք է վստահ լինի, որ խնդիրներ ունենալու դեպքում նա անվերապահորեն կարող է դիմել դատարան ու պաշտպանել իր իրավունքներն ու շահերը, արդարադատություն ակնկալել, մինչդեռ մեր դատավորների ճնշող մեծամասնությունը ոնց ուզում՝ այդպես էլ վճիռ է կայացնում, օրենք ու Սահմանադրություն մի կողմ դրած՝ ով ինչքան շատ փող է տվել, դրա օգտին էլ որոշում է կայացրել: Այս իշխանությունը հենց կարողանա ոչ թե կոսմետիկ, այլ ռեալ փոխել դատաիրավական համակարգը, ապա հավատացեք՝ Հայաստանը կծաղկի: Որքան արագ դա կարողանան անել, այնքան լավ՝ թե՛ իրենց, թե՛ ժողովրդի համար:

Մի կարևոր հանգամանք էլ եմ ուզում այստեղ նշել՝ խոսքը ՊԵԿ այլևս նախկին նախագահ Դավիթ Անանյանի մասին է. ես նախկինում էլ ասել եմ, որ նա միգուցե պրոֆեսիոնալ մասնագետ է իր ասպարեզում, սակայն նա իր տեղում չէր, նա թույլ կառավարիչ էր: Պետք է այնպիսի մեկը գար, ով կկարողանար տնտեսության մեջ լրջագույն դերակատարում ունեցող այս կառույցում, այսպես ասած, ուժեղ ձեռք լինել, որովհետև գործարարների համար հարկային ու մաքսային մարմինների հետ շփումը, աշխատանքային ճիշտ փոխհարաբերությունները շատ կարևոր են: Դավիթ Անանյանը, ճիշտ է, հրաժարական ներկայացրեց, և հիմա նրան փոխարինում է Էդվարդ Հովհաննիսյանը, բայց քանի որ վերջինիս չեմ ճանաչում, նրա աշխատանքը դեռ չենք տեսել, ուստի նրա մասին որևէ բան այս պահին չեմ կարող ասել, թող աշխատի տեսնենք՝ որքանով է Փաշինյանը ճիշտ նշանակում կատարել»:

Դիտարկմանը, որ օտարերկրյա ներդրումների ծավալը քիչ է, դրանք ներգրավելու համար գործող կառավարության աշխատանքը չի բավարարում տնտեսագետներին, չի բավարարում ոլորտի մարդկանց, ովքեր այս առումով մատնացույց են անում պատասխանատուների կողմից մի շարք բացթողումներ ու ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներ, Համբարձումյանն արձագանքեց այսպես. «Ներդրումների քիչ լինելը հիմա պայմանավորված է կորոնավիրուսով, իսկ մինչ այս պանդեմիան էլ կառավարությունը դեռ նոր-նոր սկսում էր տիրապետել իր պարտականությունների այդ ամբողջ ծավալին, դեռ նոր-նոր փորձում էր դատական համակարգում փոփոխություններ նախաձեռնել, այն էլ՝ շաբաթը ուրբաթից շուտ եկավ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում