Грузия Online-ի փոխանցմամբ՝ պայմանական ազատազրկում ստացած՝ Վրաստանի արտգործնախարարության նախկին ֆոտոլրագրող Գիորգի Աբդալաձեն հայտարարել է, որ ֆոտոլրագրողի իր կարիերան ավարտված է։
Աբդալաձեն հայտնել է, որ այսուհետ ինքը կարող է նկարահանել միայն հարսանեկան և ծննդյան տոնակատարություններ. «Ինչպե՞ս եք պատկերացնում, որ ես այսուհետ լուսաբանեմ քաղաքական մամլո ասուլիսներ կամ միտինգներ։
Բանտը զուգահեռ աշխարհ է, ուր ապրելը շատ բարդ է։ Բանտախցում լսում էի միայն իմ խցակցին և ռադիոյով հետևում ինձ առնչվող լուրերին։ Բանտում ես հասկացա, որ ամենաբարձր մարդկային որակները համբերությունն ու ներումն են»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թբիլիսիի քաղաքային դատարանը քառամյա պայմանական ազատազրկման դատապարտեց Աբդալաձեին, որը կասկածվում էր Ռուսաստանի օգտին կատարած լրտեսության մեջ։









































