Չինաստանում անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 57 նոր դեպք: Սա օրական ամենաբարձր ցուցանիշն էէ վերջին 2 ամսվա ընթացքում: Վարակվածների թվի աճը կապված է Պեկինի թաղամասերից մեկում բռնկման հետ. Չինաստանի մայրաքաղաքում կա 44 նոր վարակված:
Հաղորդվում է, որ Պեկինում վարակված բոլոր մարդիկ այս կամ այն կերպ կապված են «Սինֆադի» գյուղատնտեսական շուկայի հետ, որը գտնվում է Պեկինի հարավում: Ֆենթաի շրջանում, որտեղ գտնվում է շուկան, կարանտին է հայտարարվել: Շուկայում մսի բաժինը փակ է:
Ո՞րն է նոր բռնկման պատճառը և արդյոք դա կապված է շուկայի աշխատանքի հետ, դեռ պարզ չէ:









































