Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Հայաստանի կարևոր հաշվարկը և կոնսենսուսը այդ պատերազմից առաջ

Ցանկացած պայմանագիր էլ կարող է վերանայվել՝ «Գազպրոմի» հետ Հայաստանի ամոթալի պայմանագրի վերաբերյալ լրագրողների հարցին ի պատասխան հայտնել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ նշելով, թե դա կախված է կողմերի կամքից և հնարավորությունից: Այլ կերպ ասած՝ Բաղրամյանը նշում է, որ Հայաստանի կամքից ու հնարավորությունից է կախված 2013 թվականին կնքված այդ պայմանագրի վերանայման հնարավորությունը, որովհետև հազիվ թե հնարավոր է ռացիոնալ դիտարկել տարբերակը, որ Ռուսաստանն ինքը կարող է հրաժարվել Հայաստանի հետ այդ պայմանագրից:

Գազային այդ պայմանագիրը Հայաստանը գցել է մի ցանցի մեջ, որը Մոսկվային տալիս է իր կամքը թելադրելու հնարավորություն: Ըստ այդմ՝ հարց է ծագում, թե ինչո՞ւ հրաժարվել այդ հնարավորությունից: Առավել ևս այժմ, երբ Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո դնում է հարաբերություններում ինքնիշխանության, փոխադարձ հարգանքի, միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունք:

Խոշոր հաշվով, «Գազպրոմի» հետ պայմանագիրը, որ Հայաստանին պարտադրվել է 2013 թվականին, ըստ էության Ռուսաստանին տալիս է Հայաստանի ներքին գործերին միջամտելու «օրինական» իրավունք: Խոսքն, իհարկե, համատարած միջամտության մասին չէ, խոսքը ուղիղ միջամտության մասին չէ, սակայն թելադրելով Հայաստանին իրավիճակ ու պայմաններ այնպիսի առանցքային, ռազմավարական նշանակության ոլորտում, ինչպիսին էներգետիկան է և մասնավորապես գազամատակարարումը, Մոսկվան ըստ էության կարող է թելադրել ներքին որոշակի զարգացումներ, տրամադրություն, մթնոլորտ:

Եվ ուրեմն գազի պայմանագրի վերանայման շարժառիթ ունի միայն Հայաստանը, ինչը, սակայն, Մոսկվայի շարժառիթի բացակայության դեպքում նշանակում է ուղղակի գազային արդեն հայտարարված պատերազմ: Իսկ ինչպես ցանկացած բնույթի պատերազմ, այս դեպքում էլ անշուշտ այն սկսելու վերաբերյալ քաղաքական որոշում կայացնելիս պետք է մանրակրկիտ կերպով հաշվի առնել բոլոր ռեսուրսները, հնարավոր ռիսկերը, հաջողության և անհաջողության տարբերակները, հավանականությունը և այլն: Միայն այդ գնահատումից հետո է հնարավոր կայացնել առավելագույն ճշգրիտ որոշումը, որպեսզի այն չբխի զգայականությունից և կառուցվի ռացիոնալ, պրագմատիկ հաշվարկի վրա: Քննարկո՞ւմ է Հայաստանն այդ հարցը ներկայումս, թե՞ ոչ:

Մի բան թերևս ակնառու է, որ այդպիսի որոշում կայացնելիս հույժ կարևոր է ունենալ վստահություն կամ, ավելի շուտ, համընդհանուր հանրային և անգամ համազգային կոնսենսուս: Կոնսենսուս ոչ թե Ռուսաստանի հետ գազային պատերազմի, այլ Հայաստանի ինքնիշխանությունը գազային գերությունից դուրս բերելու հարցի շուրջ, ըստ այդմ՝ նաև դրա քաղաքական հետևանքների արատավոր շրջագծից դուրս բերելու հարցի շուրջ: Մեծ հաշվով, Հայաստանի հետանկախական շրջանի, մեղմ ասած, անարդյունավետությունը եղել է նաև դրա հետևանք, երբ դիտարկում ենք, թե ինչ առանցքային փուլային ցիկլայնությամբ է Հայաստանի դեմ կիրառվել գազային մահակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում