Բրազիլիայում նոր տեսակի կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 850 հազարը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարությանը:
Գործակալության տվյալներով ՝ Բրազիլիայում COVID-19- ի դեպքերի թիվն աճել է՝ հասնելով 850 514-ի: Նոր կորոնավիրուսի վարակի զոհ է դարձել 42 720 մարդ:
Հաղորդվում է, որ երկրում անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 21 704 նոր դեպք, գրանցվել է 892 մահ: Միևնույն ժամանակ հայտնում են, որ բուժվել է 379 245 մարդ:











































