«Առաջին լրատվական»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ սեպտեմբեր ամսին Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը 2010 թ. դեկտեմբերից ի վեր քաղաքական ասպարեզը թողնելուց հետո առաջին անգամ կհայտարարի ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին:
Գագիկ Բեգլարյանը շարունակելու է մնալ ՀՀԿ անդամ և իր ուժերը ծառայեցնելու է խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության օգտին: Մեր աղբյուրը հայտնում է նաև, որ Գագիկ Բեգլարյանը պարբերաբար հանդիպում է Սերժ Սարգսյանի հետ: Վերջին անգամ նման հանդիպում տեղի է ունեցել 15 օր առաջ: