Այսօր՝ հունիսի 12-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ` արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու հարցի շուրջ:
«Հարգելի իշխանություն, դուք առաջինն եք տարածել ապատեղեկատվություն. սկզբում ասում էիք, որ համավարակը վտանգավոր չէ, հետո սարսափեցրիք, սկզբում ասել եք, որ դիմակը կարևոր չէ, հետո հակառակը»,- հայտարարեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Նրա խոսքով` մարդկանց անձնական տվյալները պաշտպանված չեն:
«Պարոն վարչապետ, դուք խրախուսում եք ոստիկանության նախկին մեթոդները, որոնք կիրառում են այսօր: Ինձ մոտ տպավորությւոն է, որ ձեր ասֆալտին փռելու այլաբանական հայտարարությունները դառնում են իրականություն: Պարոն վարչապետ, կարծում եմ, որ դուք շատ եք խաղում մարդու մասնավոր կյանքի անձեռնմխելիության հետ, ինչը չի համապատասխանում ձեր` երջանիկ անհատի կոնցեպտին: Պարոն վարչապետ, խնդրում եմ հարգել մարդու մասնավոր, ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը` լինի դա համավարակով պայմանավորված, թե համավարակով չպայմանավորված»,- նշեց Անի Սամսոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































