Այսօր՝ հունիսի 12-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ` արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու հարցի շուրջ:
Վարչապետի խոսքով` իրավիճակը ճգնաժամային է:
«Եթե չի նպաստում վարակի տարածման կանխարգելմանը, ի՞նչ կարիք կա երկարացնելու արտակարգ դրությունը. արդյոք մենք 3 կամ 5 տարի պետք է երկարաձգե՞նք արտակարգ դրությունը»,- վարչապետին հարցրեց ԼՀԿ պատգամավոր Աննա Կոստանյանը:
Ինչ վերաբերում է համացանցում տարածված` մարդուն բերման ենթարկելու վերաբերյալ տեսանյութին, վարչապետն ասաց. «Ոստիկանությունը պետք է գործի դուխով, բայց օրինական: Տպավորություն է, որ ոստիկանությունը պետք է ման գա պատերի տակ: Բեսպրեդելն է այս երկրի թիվ մեկ թշնամին: Էս վերջին երկու տարում ոստիկանությունը շատ քիչ է ուժ կիրառել, պետք է ոստիկանությունն այնքան ուժ կիրառի, որ ծպտունները չգա ընդհանրապես»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































