Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի գլխավորած նախարարների խորհրդի հունիսի 9-ի նիստում երկրի բոլոր սահմանները բացելու վերաբերյալ որոշում է կայացվել՝ բացառությամբ ուղևորների համար նախատեսված թուրք-իրանական սահմանակետերի: Որոշումն ընդունվել է կորոնավիրուսի դեմ պայքարում արձանագրված դրական զարգացումների ֆոնին։
Թուրքիայի ցամաքային, օդային և ծովային բոլոր սահմանները փետրվարի վերջից փակվել էին կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով։
Այժմ Թուրքիա մուտք գործող բոլոր քաղաքացիները բժշկական ստուգում են անցնելու և կորոնավիրուսի ախտանշանների առկայության դեպքում թեստավորվելու են: Հետագա ընթացակարգերը կատարվելու են երկրի առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգով: