Այսօր՝ հունիսի 12-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ` արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու հարցի շուրջ:
Վարչապետի խոսքով` իրավիճակը ճգնաժամային է. «Լուծումը մեր գլխում է: Մենք պետք է առաջնորդվենք «հույս ունեցիր լավագույնին, բայց պատրաստվիր վատագույնին» սկզբունքով: Եթե սահմանված կանոնները պահպանվեին պատշաճ մակարդակով, այսօր կունենայինք թվերի նվազում: Եթե կանոնները չպահպանվեն, այդ ճգնաժամի հաղթահարումը կլինի անհնարին: Մենք պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ»:
Նա ընդգծեց, որ լոքդաունի ոչ էֆեկտիվությունը մեկ անգամ ապացուցվել է. «Մենք պետք է անհատական վարքի փոփոխությամբ փոխենք այս իրավիճակը: Բայց կարող ենք ունենալ մի իրավիճակ, երբ տոտալ լոքդաունի անցնենք»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































