Tuesday, 14 05 2024
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»

Նրանց համար միայն դրամի շրջանառությունն է կարևոր․ ճարտարապետները պահանջում են դադարեցնել Ֆիրդուսի շենքերի քանդման գործընթացը

Երևան քաղաքի 33-րդ թաղամասի (Ֆիրդուս) շենքերը քանդվում են։ Ահազանգում են քաղաքացիները, երևանցիները, որոնք բարձր են գնահատում քաղաքի հին շենքերը, քաղաքի պատմությունը։ Շենքի քանդման մասին իրենց ֆեյսբուքայն էջերով ահազանգում են ակտիվիստներ, տարբեր հասարակական կազմակերպության անդամներ, անհատներ, որոնք մշտապես պայքարել են քաղաքում հին շենք-շինությունների քանդման դեմ։

Ֆիրդուս թաղամասի կառուցապատման ծրագրի գլխավոր ճարտարապետը, Տիգրան Ավինյանի գրասենյակի որոշման համաձայն՝ Նարեկ Սարգսյանն է։ Ակտիվիստները երեկ երեկոյան բնակիչներից ահազանգ են ստացել, որ կառուցապատողը եկել ու ակնարկում էր, որ տեխնիկա են մոտեցնում աղյուսաշեն շենքը քանդելու համար։ Նշենք, որ ըստ նախագծի, այդ տարածքում կառուցվելու է բնակելի բազմահարկ շենք։ Տարածքը ճանաչվել է գերակա շահ։ Բնակիչների մի մասն իրենց սեփականությունը վաճառել ու գնացել են, մի մասը դեռ տեղում են, պայմանագիր չունեն, որոշները դեռ համաձայնության չեն գալիս կառուցապատողի հետ՝ գնի շուրջ։

Ըստ ներդրողի ներկայացուցչի՝ աղյուսաշեն շենքի տեղում այդ նախագծով փողոց է անցնում, հետևաբար՝ շենքի պահպանումն այս նախագծով անհնար է։ Դեռ հստակ չէ, թե այդ հատվածում ինչ շինարարություն է թույլատրված, ինչը ոչ։ Շենքի պահպանման համար պայքարող քաղաքացիները նշում են, որ ժամանակն է, որպեսզի «Գերակա հանրային շահի մասին» օրենքի շուրջ խորքային քննարկումներ ու նախաձեռնել ու օրենսդրական բարեփոխումներ կատարել։

Ակտիվիստները պահանջում են դադարեցնել շենքի քանդման աշխատանքները, նոր նախագծերի բաց մրցույթ հայտարարել։

Նշենք, որ այդ շենքերը պատմամշակութային հուշարձան չեն, այդ իսկ պատճառով դրանց պահպանումը շատ դժվար է։ Որոշակի պրոցես տեղի ունեցավ պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ տալու մասով, սակայն դադարեցվեց։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը նշեց՝ այդ շենքերը մշտապես ուշադրությունից դուրս են եղել, դրա համար նման իրավիճակներ են ստեղծվում։ «Եթե այդ շենքերը միջավայրային առումով արժեք են ներկայացնում, ուրեմն պետք է քննարկել։ Նախկինում դա համարվել է գերակա շահ ու ինչ-որ գործողություններ են կատարվել։ Եթե հասարակության կարծիքը այդ հարցի շուրջ բոլորովին այլ է, պետք է քննարկել հարցը»,- ասաց Մկրտիչ Մինասյանը։

Ճարտարապետների միության նախագահը տեսակետ հայտնեց, որ առհասարակ մշակութային արժեք ներկայացնող շենքերը չի կարելի միանգամից դնել ու ոչնչացնել, չէ որ դա մեր քաղաքի հին պատմությունն է ու կարելի է դա պահպանել, անգամ եթե ինչ-որ քաղաքաշինական պրոցեսներ են ընթանում։ «Մենք միշտ դա ասել ենք։ Ուղղակի երբեմն քաղաքի խնդիրներն ավելի հզոր են լինում, քան մշակութային խնդիրները։ Ու քանի որ դրանք ընդգրկված չեն ցանկերում որպես հուշարձաններ, շատ դժվար է լինում դրանք պահպանելը»,- ասաց Մկրտիչ Մինասյանը։

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը մեզ հետ զրույցում նախ նշեց, որ ծանոթ չէ կոնկրետ Ֆիրդուսի շենքերի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, սակայն, ըստ նրա, ընդհանուր առմամբ հին, մշակութային արժեք ունեցող շենքերի պահպանության հարցում խնդիր կա ոչ միայն Երևանում, այլև ամբողջ Հայաստանում։ «Բոլոր տեղերում նույն վիճակն է։ Գյումրիում նույնպես։ Այն հարցը, որը մշակութային առումով տվյալ պարագայում ինձ ու ձեզ հետաքրքրում է, պատվիրատուին, կառավարման որոշ մարմիններին չի հետաքրքրում։ Իրենց մտածելակերպն ուրիշ է։ Նրանք մշակույթի մարդիկ չեն։ Նրանք բիզնես ոլորտի մարդիկ են, որոնց համար միայն դրամի շրջանառությունն է կարևոր, մնացածները խանգարող, խոչընդոտող հանգամանքներ են»,- կարծիք հայտնեց ճարտարապետը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում