Հուլիսի 27-ին Բրյուսելում կայանալիք Հյուսիսատլանտյան Խորհրդի 28+1 ձևաչափով նիստին մասնակցելու նպատակով Բելգիա կմեկնեն ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Հյուսիսատլանտյան Խորհրդի նիստի ընթացքում կքննարկվեն Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը և Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը:








































