Տարբեր խմբեր վերջին շրջանում գեներացնում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի թեման, որը «պայթեց»՝ այդ պահանջին Գագիկ Ծառուկյանի միանալով: Ծառուկյանի պարագան նշանակալի է, և զուր չէ, որ իշխանությունը բուռն արձագանքեց հենց նրա հայտարարություններին: Ծառուկյանի հայտարարությունններն ակնհայտորեն խթանեցին ներքին դիմակայությունը, կողմերի միջև սկսվեց կոմպրոմատային պատերազմ այն դեպքում, երբ կառավարությունը պայքար է մղում համավարակի պատերազմում։
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի և «Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության համահիմնադիր Սուրեն Պետրոսյանի հետ:
«ԲՀԿ-ն փորձում է լուծել հստակ խնդիրներ, և նրա հայտարարությունները ենթադրում են հետագա բանակցությունների ցանկություն: Մեծ հաշվով այդ հայտարարությունները ուղղակի որոշ մտահոգությունների շուրջ են, որոնց մասին ԲՀԿ-ն չի կարող բարձրաձայնել: Իշխանությունը բանակցելու մտադրություն չունի: ԲՀԿ մեր գործընկերները պետք է մտածեն, թե ինչպես են կառուցելու իրենց ռազմավարությունը և քաղաքական հաղորդակցությունը այս տխուր միջադեպից հետո»,- նշեց Անուշ Բեղլոյանը:
«Չի կարելի թերագնահատել որևէ ուժի կոնսոլիդացիոն գործընթաց կամ հայտարարություն հատկապես այս անկայուն գործընթացում… Երկու ճակատով պատերազմ է․ այս վտանգը սպառնում է ոչ միայն իշխանությանը, այլ նաև պետությունը»,- նշեց Սուրեն Պետրոսյանը՝ հավելելով, որ անգամ կորոնավիրուսային համավարակի պայմաններում ընդդեմից հանունի անցում չեղավ:
Մանրամասն՝ տեսանյութում:










































