Իտալական կարաբիներները մաֆիոզ գործունեության մեղադրանքով ձերբակալել են 59 մարդու. գործողությունը հարված է հասցրել նեապոլիտանական «Կամորրա» հանցավոր կազմակերպության երեք կլանի:
Ինչպես լրագրողներին հայտնել են կարաբիներների ներկայացուցիչները, հետաքննությունը «բիզնեսի և քաղաքականության ոլորտում համատեղ մասնակցության սերտ ցանց է բացահայտել»:
Նրանք մեղադրվում են մաֆիոզ կազմակերպություն ստեղծելու, ընտրությունների ժամանակ կոռուպցիայի, դրամաշորթության և աճուրդներում խարդախությունների համար։
Ձերբակալման հրամանի կատարումից բացի, «ծանուցման փուլում» է գտնվում ավելի քան 80 մլն եվրոյի գույքի բռնագրավումը:
La Repubblica պարբերականը գործողության վերաբերյալ նշում է, որ կարաբիներները ձերբակալել են նաև Սիլվիո Բեռլուսկոնիի «Առաջ, Իտալիա» կուսակցությունից սենատոր Լուիջի Չեզարոյի երեք եղբայրներին: Նրանցից երկուսը տնային կալանքի տակ են, իսկ երրորդը՝ Նեապոլի հյուսիսային ծայրամասում գտնվող բժշկական կենտրոնի սեփականատերը, կալանավորված է։









































