Monday, 22 06 2026
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան

Մանվել Գրիգորյանը վերակենդանացման բաժանմունքում է. վիճակը ծայրահեղ ծանր է

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է:Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը հայտնեց, որ գեներալի վիճակը ծայրահեղ ծանր է:

«Գիտակցության կորուստ է ունեցել, հիմա գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Վիճակը ծայրահեղ ծանր է»,- ասաց Մկրտչյանը:

Հունվարի 25-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչության պաշտոնական կայքէջը հայտնել էր, որ ՄԻԵԴը ՀՀ կառավարությունից պահանջել է Մանվել Գրիգորյանի գործով համապատասխան տեղեկատվություն տրամադրել:

Մարտի 22-ին ՄԻԵԴից  ստացված գրությամբ ՀՀ կառավարությունը տեղեկացվել է, որ  մարտի 12-ին Մանվել Գրիգորյանի փաստաբանը խնդրել է, որ Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն, միջանկյալ միջոց ձեռնարկի` պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին Մանվել Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ համապատասխան բժիշկ մասնագետների հսկողության տակ, ինչպես նաև անհապաղ տեղափոխել Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատություն՝ հետագա ստուգման և բուժման նպատակով:

Մարտի 22-ին Եվրոպական դատարանը որոշում է կայացրել հետաձգել միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը՝ պահանջելով ՀՀ կառավարությունից մինչև ապրիլի 3-ը ներկայացնել համապատասխան տեղեկատվություն:

Ներկայումս Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը ձեռնարկում է համապատասխան քայլեր՝  նշված տեղեկատվությունը հավաքելու, ՀՀ կառավարության դիրքորոշումը ձևակերպելու և սահմանված ժամկետում Եվրոպական դատարան ներկայացնելու համար

Ավելի վաղ, փետրվարին Մանվել Գրիգորյանը տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն հետազոտվելու:

Մանվել Գրիգորյանը հունվարի 22-ից գտնվում է «ԵրևանԿենտրոն» քրեակատարողական հիմնարկում:

Մարտի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու մասին:

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

 Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է, ապա՝ հունիսի 19-ին, Ազգային ժողովի պատգամավորների քվեարկությամբ, զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել: Կալանքի տակ գտնվելու ընթացքում պատգամավորի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են նրա առողջական խնդիրների մասին՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում: Ազգային անվտանգության ծառայության ԱԱԾ տարածած հաղորդագրությունում, մասնավորապես ասված էր, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրմամբ սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում