Friday, 26 06 2026
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի

Հայաստանը ստացավ խայտառակ պայմանագիր ու պատերազմ, իսկ ինչ եղան ներդրումները

«Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի ներդրումները բավարար չեն Հայաստանում արդիական երկաթուղի ունենալու համար, հայտարարել է տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նա ասել է, որ հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարիչ «Ռուսական երկաթուղիներ»-ի հետ բանակցում են ներդրումների ծավալը մեծացնելու համար: Ըստ նրա, այն, ինչ նախատեսված է, կիրականացվի, սակայն արդիական երկաթուղի ունենալու համար դա բավարար չէ: Ըստ Պապիկյանի, հայկական կողմը դնում է Հայաստանի շահի հարցը:

Նրա խոսքերով՝ ռուսական կողմի հետ ընթանում է կառուցողական բանակցություն: 2008 թվականից ի վեր իրականացվող կոնցեսիոն կառավարման 12 տարում, թերևս, միակ արդիականը, որ ստացել է հայկական երկաթուղին, մի քանի վագոններ են, ռուսական նոր արտադրության երկու շարժակազմ, որոնք երթևեկում են դեպի Գյումրի:

Մնացյալ առումով, ռուսական կոնցեսիոն կառավարումը ընդամենը հանգել է նրան, որ հայկական երկաթուղին կա:

Հարց է առաջանում, չէ՞ր կարող այդքանն ապահովել հայկական պետությունը, որը տարիներ շարունակ բյուջեից հարյուրավոր միլիոն դրամներ է հատկացրել ՀԿԵ-ին վնասները փոխհատուցելու համար: Կամ՝ չէ՞ր կարող արդյոք հայկական կողմը երկաթուղին հավատարմագրային կառավարման հանձնել մրցույթով, այլ ընկերությունների տալով ներգրավվելու հնարավորություն: Հնարավոր էր, թերևս, շատ բան, եթե Հայաստանը կարողանար կայացնել ինքնիշխան որոշումներ այն ժամանակ, երբ երկաթուղին հանձնվել է կառավարման: Իսկ դա, հիշենք, տեղի է ունեցել 2008 թվականին: Դժվար չէ մտաբերել, թե ինչ իրողություններ էին նախորդել այդ թվականին, և Մարտի 1-ի խնդիր ունեցող իշխանությանը ինչ որոշումներ կարող էին պարտադրվել:

2013 թվականին, երբ Հայաստանին պարտադրվեց գիշերային բռնակցումը ԵՏՄ-ին, Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հայտարարեց, որ «Ռուսական երկաթուղին» 15 միլիարդ ռուբլու ներդրում է անելու հայկական երկաթուղու արդիականացման համար: Հայաստանը 2013-ից հետո տեսավ ամեն ինչ, գազային խայտառակ պայմանագրից մինչև Ապրիլյան քառօրյա պատերազմ, սակայն չտեսավ այն ներդրումները, որոնք պետք է արդիականացնեին հայկական երկաթուղին: Թեև, չտեսավ գործնականում որևէ իրական ներդրում, որը պետք է արդարացներ Հայաստանի ԵՏՄ ընտրությունը: Կարո՞ղ է ինչ-որ բան փոխվել թավշյա հեղափոխությունից հետո, երբ Ռուսաստանը անգամ գազի գնի հարցում չի ուզում գնալ նվազեցման, և միաժամանակ արտգործնախարարի մակարդակով դժգոհում է, որ ռուսական ընկերություններին Հայաստանում ներկայացվում են իրավական պահանջներ: Իսկ այդ հարցում ՀԿԵ-ն բացառություն չէ: Ավելին, 2018-ի սեպտեմբերի 8-ին Մոսկվա Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցի շեմին՝ գիշերը, Հայաստանի ՊԵԿ օպերատիվ ծառայությունը գործողություն էր իրականացրել ՀԿԵ-ում: Այլ կերպ ասած, եթե 2013-ի սեպտեմբերի 3-ի գիշերը գործողություն էր իրականացվել Հայաստանի դեմ, ապա հինգ տարի անց սեպտեմբերյան գիշերը Հայաստանն էր իրականացրել ինքնիշխանության գործողություն՝ Փաշինյան-Պուտին հանդիպումից առաջ: Երևանը հայտարարում է, որ ռուսական ընկերությունները չեն կարող ունենալ որևէ արտոնյալ կարգավիճակ, հայկական բիզնես դաշտում որևէ չգրված առավելություն այլ տնտեսվարողների նկատմամբ: Առանց դրա Հայաստանում չի կարող ձևավորվել հակակոռուպցիոն տնտեսակարգ, ըստ այդմ՝ չի կարող ձևավորվել պետական ինքնիշխանության տնտեսական հենք: Այլ հարց է, որ Ռուսաստանը շահագրգռված չէ Հայաստանի այդ հենքով: Բայց Երևանը չունի այլընտրանք, քան այլընտրանքներ ստեղծելն ու այդպիսով Հայաստանի հարցում Ռուսաստանի մոտիվացիոն հիմքերը փոխելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում