Օգտատերերն ամբողջ աշխարհից հայտնել են Google-ի էլեկտրոնային ծառայությունների խափանումների մասին, մարդկանց հասանելի չեն իրենց հաշիվները: Այս մասին հաղորդել է Downdetector-ը, որը վերահսկում է հանրահայտ ինտերնետ-ռեսուրսների աշխատանքը:
Ըստ սերվիսի տվյալների, օգտատերերի մոտ 65 տոկոսը բողոքել է, որ չի հայտնվում որոնման տողը, եւս 34 տոկոսին հասանելի չեն եղել իրենց օգտահաշիվները:
Նաեւ բողոքողների 65 տոկոսը գանգատվել է, որ չի կարողանում տեսանյութեր ներբեռնել Youtube-ում, իսկ 5 տոկոսը չի կարողացել մուտք գործել տեսահոսթինգի սեփական հաշիվ:
Ամենաշատը բողոքներ են գրանցվել ԱՄՆ-ից, Գերմանիայից եւ Ավստրիայից: Բողոքել են նաեւ ԵՄ այլ պետությունների եւ Բրազիլիայի օգտատերեր:










































